Բիոպենը վնասված եւ հիվանդ ոսկրերի վերականգնման համար անհրաժեշտ ցողունային բջիջներ եւ աճի գործոններ պարունակող նյութ է, որը ներկա ժամանակում մշակվում է Մելբուրնում , Ավստրալիայի Սուրբ Վիսենտի եւ Վոլլոնգոնգի համալսարանների կողմից, եւ հետագա հինգ տարիների ընթացքում այն կփորձարկվի մարդկանց վրա:
Սարքն աշխատում է նոր հյուսվածքների 3D տպագրության նման: Բջիջները խառնվում են ջրիմուռների քամվածքի հետ եւ ծածկվում պաշտպանիչ գելով, հաղորդում է New York Post-ը.
Բիոպենում համատեղվում են երկու շարք նյութեր, եւ բժիշկն այն օգտագործում է հիվանդի ոսկրի վնասված հատվածը «լցնելու» համար:
Սարքավորմանն ամրացված ուլտրամանուշակագույն լույսը չորացնում է այդ խառնուրդը բաշխումից հետո, ինչը թույլ է տալիս նրան ամրանալ՝այդ եղանակով կառուցելով նոր ոսկրի 3D հիմքը:
Գիտական էլեկտրոսարքավորումների առաջատար փորձի Համալսարանական Կենտրոնի ավստրալիական հետազոտական խորհուրդը այդ սարքավորման պատենտ շնորհեց Սուրբ Վիսենտի հիվանդանոցին , որտեղ պրոֆեսոր Պիտեր Չունգը կշարունակի կլինիկական փորձարկումներում կիրառվող բջջային նյութի ստացման հետազոտությունները:
Ինչպես արդեն ցույց է տրվել, այդ «թանաքով» 3D տպիչները լիցքավորելու դեպքում կենդանիների մոտ կարելի է աճառ աճեցնել:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր