• Latest news

Հավի մսի չափից շատ օգտագործումը կարող է ավելացնել քաղցկեղի հավանականությունը. Nutrients

26 ապրիլի, 2025  15:26

Թռչնամիսը, ներառյալ հավի միսը, աշխարհում ամենաշատ օգտագործվողներից է եւ հաճախ ավելի քիչ ճարպ է պարունակում, քան մյուս կենդանիների միսը:

Սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ այս տեսակի մսի շատ օգտագործումը կարող է մեծացնել քաղցկեղի առաջացման հավանականությունը, այդ թվում՝ ավելի քան կրկնապատկելով աղեստամոքսային քաղցկեղի ռիսկը: Իտալիայի գաստրոէնտերոլոգիայի ազգային ինստիտուտի մասնագետները մոտ 5 000 մարդկանց տվյալներ են հավաքել, որոնք լրացրել են սննդամթերքների եւ խմիչքի վերաբերյալ հարցաթերթիկներ:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nutrients ամսագրում։

Գիտնականները մարդկանց բաժանել են չորս կարգի՝ կախված այն բանից, թե որքան թռչնամիս են նրանք օգտագործել սննդի մեջ։

Նրանք, ովքեր կերել են ավելի քան 300 գրամ՝ մոտ չորս չափաբաժին մեկ շաբաթում, 27 տոկոսով ավելի մեծ հավանականությամբ են ենթակա եղել քաղցկեղի բոլոր տեսակներից մահանալու վտանգին, քան նրանք, ովքեր կերել են շաբաթը 100 գրամից քիչ։ Իսկ երբ բանը հասել է աղեստամոքսային տրակտի քաղցկեղին, ինչպիսին է աղիների, ստամոքսի եւ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը, վտանգն ավելացել է ավելի քան կրկնակի։

«Մեր հետազոտությունը ցույց է տվել, որ շաբաթական ավելի քան 300 գրամ սպիտակ մսի օգտագործումը կապված է մահացության ռիսկի վիճակագրականորեն նշանակալի բարձրացման հետ բոլոր պատճառներից եւ աղեստամոքսային տրակտի քաղցկեղից»,- նշել են հետազոտողները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll