Այրված հացը պարունակում է վնասակար միացություն, որը կարող է վնասել ԴՆԹ-ն եւ մեծացնել քաղցկեղի առաջացման վտանգը։ Սակայն դրա խտությունն այնքան ցածր է, որ առողջության համար լուրջ վտանգ չի ներկայացնում։ Այս մասին հայտնել է քաղցկեղի ուսումնասիրման Cancer Research UK բարեգործական եւ հետազոտական կազմակերպության ներկայացուցիչ Էդ Յանգը։
Գիտնականները հաստատել են, որ օսլա պարունակող մթերքները (օրինակ՝ կարտոֆիլը եւ հացը) տապակելն իսկապես արտադրում է ակրիլամիդ՝ պոտենցիալ քաղցկեղածին նյութ, որը հայտնաբերվել է նաեւ ծխախոտի ծխում: Սակայն հետազոտության տվյալները ցույց են տալիս, որ մարդկանց համար իրական վտանգները խիստ չափազանցված են:
Յանգի խոսքով՝ կենդանիների վրա վաղ փորձարկումներում օգտագործվել են ակրիլամիդի չափազանց բարձր չափաբաժիններ, որոնք համադրելի չեն այն քանակության հետ, որը մարդիկ օգտագործում են սննդի մեջ: Հետեւաբար, նման ուսումնասիրությունների արդյունքները չի կարելի կիրառել մարդկանց վրա:
Մասնագետներն ընդգծել են, որ օնկոլոգիական հիվանդությունների առաջացման ռիսկի հիմնական գործոն է ալկոհոլի, կարմիր մսի եւ վերամշակված մսի մշտական, ինչպես նաեւ ճարպերի, շաքարի եւ աղի բարձր պարունակությամբ մթերքների օգտագործումը։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day