• Latest news

Միկրոկաթվածը կարող է մինչև մեկ տարի տևող հոգնածության զգացողություն առաջացնել. Neurology

17 մայիսի, 2025  12:20

Ալբորգի համալսարանական հիվանդանոցի դանիացի գիտնականները պարզել են, որ նույնիսկ ուղեղի շրջանառության ժամանակավոր խանգարումը, որը հայտնի է որպես անցողիկ իշեմիկ նոպա (TIA) կամ «միկրոկաթված», կարող է հանգեցնել մինչև 12 ամիս տևող երկարատև հոգնածության։ Հայտնագործությունը հրապարակվել է Neurology բժշկագիտական  հանդեսում։

Հետազոտությանը մասնակցել են TIA-ից տառապող 354 բուժառու (միջին տարիքը՝ 70 տարեկան)։ Հետազոտությունը պարզել է, որ մասնակիցների 61%-ը հոգնածություն է զգացել նոպայից հետո առաջին երկու շաբաթվա ընթացքում։ 54%-ն էլ շարունակել է գանգատվել հոգնածությունից երեք, վեց և 12 ամիսների ընթացքում։ Հոգնածության միջին մակարդակը աստիճանաբար նվազել է, բայց կլինիկական առումով նշանակալի մակարդակը դեռևս պահպանել է։

«TIA-ի ախտանիշները՝ վերջույթների թուլությունը, դեմքի ասիմետրիան, խոսքի խանգարումը, սովորաբար անհետանում են 24 ժամվա ընթացքում, սակայն շատ բուժառուներ հայտնում են մշտական ​​խնդիրների, դրանց թվում՝ հոգնածության մասին», - պարզաբանել է հետազոտության առաջատար հեղինակ, դոկտոր Բորիս Մոդրաուն:

Գիտնականները շեշտել են անցողիկ իշեմիկ նոպայից հետո բուժառուների երկարատև մոնիթորինգի անհրաժեշտությունը՝ հոգնածությունը և այլ երկարատև հետևանքները արագորեն հայտնաբերելու համար։ Դա կբարելավի վերականգնողական բուժման որակը և նման բուժառուների կառավարման համար անհատականացված մոտեցումներ կմշակի։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll