• Latest news

19-ամյա աղջկա ողնուղեղի խոշոր քաղցկեղային ուռուցքը հեռացրել են ակնակապիճի միջոցով

19 մայիսի, 2025  08:33

Ամերիկյան Մերիլենդ նահանգի երիտասարդ բնակչուհու կյանքին սպառնացող ողնուղեղի խոշոր ուռուցքը վերջերս հեռացվել է աչքի միջով՝ նորարարական պրոցեդուրայի օգնությամբ, գրում է Health Day-ը։
Լույսով և տեսախցիկով բարակ խողովակը, որը կոչվում է էնդոսկոպ, անցկացվել է 19-ամյա աղջկա ակնակապիճով՝ քաղցկեղային ուռուցքին հասնելու համար։ Դրա համար պահանջվել է բժիշկների թիմ՝ Մերիլենդի համալսարանի բժշկական կենտրոնից Մոհամմեդ Լաբիբի գլխավորությամբ։

«Մենք կտրվածք ենք արել կոնյունկտիվայի վրա և դրա օգնությամբ  աչքի տակի կողքից հասել ենք ողնուղեղին, ինչը թույլ է տվել մեզ ուղղակիորեն ազդել ուռուցքի վրա և ամբողջությամբ հեռացնել այն»,- պատմել է բժիշկը։

Հիվանդ Կառլա Ֆլորեսը դիմել է բժշկի այն բանից հետո, երբ նրա մոտ սկսել է երկտեսություն։ Արդյունքում նրա մոտ ախտորոշվել է հազվադեպ հանդիպող ոսկրային ուռուցք, որը կոչվում է խորդոմա, և որը շրջապատում էր ողնաշարն ու ողնուղեղը։

Բժիշկ Լաբիբը պատմել է, որ թիկունքից ուռուցքին հասնելու փորձը կարող էր հանգեցնել ողնուղեղի վնասման։ Այս նոր մոտեցումը թույլ է տվել նրանց խուսափել խոշոր արյունատար անոթների և առանցքային կառույցների վնասումից։

Բժիշկները հայտնաբերել են, որ Ֆլորեսն ուներ նաև ուղեղաբունը պատող մեծ խորդոմա։ Ընդհանուր առմամբ, նա ենթարկվել է երեք առանձին վիրահատության, ինչպես նաև պրոտոնային ճառագայթային թերապիայի, և այժմ նրա մոտ քաղցկեղի նշաններ չկան։

Տրանսօրբիտալ մոտեցումը նախկինում կիրառվել է գլխուղեղի և քթի հարակից խոռոչների ուռուցքների դեպքում, սակայն բժիշկ Լաբիբն ասում է, որ սա առաջին դեպքն է, երբ այն օգտագործվում է ողնաշարի ուռուցքի հեռացման համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll