• Latest news

5 մոլորություն՝ գրիպի դեմ պատվաստումների մասին

2 նոյեմբերի, 2014  16:05

Գրիպի սեզոնն արդեն բոլորիս դռներն է թակում՝ ժամանակն է, որ դրա դեմ պատվաստանյութ ընդունելու մասին մտածենք:

«Ամեն տարի գրիպի դեմ պատվաստանյութի ընդունումը մարդու եւ ընտանիքի առողջության պահպանման պրոակտիվ միջոց է հանդիսանում: Առաջարկվող պաստվաստանյութը միանգամայն անվտանգ է եւ լավագույն եղանակը՝ գրիպից խուսափելու համար», - նշել է ինֆեկցիոն հիվանդությունների մասնագետ դոկտոր Թոմաս Ֆրեյզերը:

Ստորեւ 5 մոլորություններ ենք ներկայացնում՝ գրիպի դեմ պատվաստումների մասին.

Մոլորություն 1. Պատվաստանյութից հնարավոր է գրիպ ընկնել

Պատվաստանյութը անկենդան՝ հիվանդության առաջացում հրահրելու հնարավորությունից զուրկ վիրուս է պարունակում:

Մոլորություն 2. Պատվաստանյութը երկու անգամ ընդունելով՝ առավել ամուր իմունիտետ կարելի է ձեռք բերել

Բացառությամբ որոշ երեխաներին առնչվող դեպքերի, գրիպի մեկ սեզոնի ընթացքում երկու դեղաչափով ներարկման արդյունավետության մասին վկայող որեւէ ապացույց մինչ այժմ ձեռք չի բերվել՝ նույնիսկ երբ խոսքը բավականին թույլ իմունային համակարգով աչքի ընկնող տարեց մարդկանց է վերաբերում: 

Մոլորություն 3. Առողջ մարդը գրիպի դեմ պատվաստման կարիք չի զգում

Ճիշտ է՝ կան որոշ, մասնավորապես՝ կոնկրետ հիվանդություններով ախտորոշված մարդիկ, որոնց պարագայում գրիպի հրահրմամբ բարդությունների, երբեմն էլ՝ մահվան վտանգի առաջացման բարձր ռիսկ է գործում: Այնպես որ միանգամայն առողջ մարդկանց թվում է, թե ներարկման կարիքն իրենց համար չէ նախատեսված: Այդուհանդերձ, նույնիսկ եթե հիվանդության զարգացումը սովորական բնույթ է կրում, աշխատանքից կամ դպրոցից մի քանի օր բացակայելու հեռանկարը պետք է աչքի տակ ունենալ, որովհետեւ որքան էլ որ առողջ լինեք՝ շրջապատի մարդիկ կարող են հիվանդությամբ վարակման պատճառ դառնալ: Իսկ հետո էլ ինքներդ կարող եք այնպիսի մարդու վարակել, ում մոտ բարդությունների առաջացման կամ պատվաստանյութի նկատմամբ ոչ բարենպաստ արձագանքի դրսեւորման բարձր ռիսկ է գործում: Խոսքը, մասնավորապես, երեխաներին, տարեց մարդկանց եւ որոշ քրոնիկ հիվանդություններ ունեցողներին է վերաբերում:

Մոլորություն 4. Նախորդ տարի ստացված պատվաստանյութը մեկ սեզոնի էլ կբավականացնի 

Օրգանիզմի իմունային համակարգի՝ պատվաստանյութից ստացված խթանը հավերժական չէ եւ աստիճանաբար նվազման է ենթարկվում: Այնպես որ յուրաքանչյուր սեզոնի համար հիվանդության առաջացման դեմ պաշտպանություն ապահովելու նպատակով հարկավոր է ամեն տարի պատվաստանյութ ընդունել: Բացի այդ, նախորդ տարվա համեմատ, ընթացիկ սեզոնին տրամադրվող պատվաստանյութը կարող է տարբեր լինել, քանի որ ամեն անգամ երեք առավել հավանական վիրուսների դեմ պայքարի շրջանակում է մշակվում:

Մոլորություն 5. Հղի կանանց գրիպի դեմ պատվաստանյութը հակացուցված է 

Իրականում հղիության ընթացքում պատվաստանյութի ընդունումը հրաշակի միջոց է՝ նորածնի՝ գրիպով վարակումը բացառելու համար, քանի որ ներարկված հակամարմինները նաեւ պտղին են անցնում: Ընդ որում, հիվանդության դեմ պաշտպանությունը կարող է լույս աշխարհ գալուց հետո եւս՝ մինչեւ չորս ամիս տեւողությամբ ուժի մեջ մնալ:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է