• Latest news

Ի՞նչ է պետք ուտել առողջ եւ սպիտակ ատամներ ունենալու համար

1 նոյեմբերի, 2014  21:36

Առողջ եւ սպիտակ ատամներ ունենալու համար դրանք քնելուց առաջ մաքրելը եւ սուրճից ու կարմիր գինուց հրաժարվելը բավական չէ: Ինչպես բժիշկ Էնթոնի Զիբուցն է պնդում, պետք է նաեւ ճիշտ սնվել: Ահա թե ինչ է պետք ուտել եւ անել, եթե ցանկանում եք, որ Ձեր ատամները լինեն սպիտակ եւ գեղեցիկ:

Ծամել...

Սննդակարգում հարկավոր է ներառել այնպիսի մթերքներ, որոնք պետք է ծամել: Օրինակ, խնձոր, գազար, կանաչ ոլոռ, պինդ պանիր եւ այլն:

Երբ Դուք ծամում եք վերը նշված մթերքները, Ձեր ատամները ինքնստինքյան մաքրվում են, սննդի այլ մնացորդները դուրս են գալիս ատամների արանքներից, ինչը խոչընդոտում է կարիեսի զարգացմանը: Բացի այդ, լնդերը ծամելիս մերսվում են եւ դրանց՝ արյան մատակարարումը լավանում է:

Թքարտադրություն...

Թքարտադրությունը խթանող սննդամթերքները նույնպես սպիտակեցնում են ատամները: Մասնավորապես, խորհուրդ է տրվում սննդակարգում ներառել ելակ եւ ցիտրուսային մրգեր՝ լայմ, լիմոն, նարինջ եւ գրեյփֆրուտ:

Լնդերի համար...

Արքայախնձորը եւ բրոկկոլին թույլ չեն տալիս, որ լնդերը բորբոքվեն, եւ շատ օգտակար են ատամների համար: Պետք է նաեւ շատ ջուր խմել՝ անկախ նրանից, թե ինչ սնունդ եք օգտագործում, քանի որ ջուրը նույնպես որոշ չափով մաքրում է ատամները:

Շատ կարեւոր է նաեւ սննդակարգում ընդգրկել կաթնամթերք եւ յոգուրտներ, քանի որ դրանց պարունակում են կալցիում՝ ատամների եւ ոսկրերի ամրության համար անհրաժեշտ նյութ:

Հետքեր՝ ատամներին...

Կարմիր գինին, սուրճը, կոլան եւ էներգետիկ ըմպելիքները ատամներին տգեղ հետքեր են թողնում, եւ դրանք արժե սննդակարգից հանել: Այս խմբում կարելի է ընդգրկել նաեւ նուռը, սոյայի սոուսը, մի շարք հատապտուղներ եւ բոլոր տեսակի «ներկված» քաղցրավենիքները:

Ատամնաբույժ Էնթոնի Զիբուցն ասում է, որ բոլոր այն մթերքները, որոնք հետքեր կթողնեն Ձեր վերնաշապիկի վրա, հետքեր կթողնեն նաեւ Ձեր ատամների վրա, ուստի սպիտակ ատամներ ցանկացողներին նա խորհուրդ է տալիս հրաժարվել բոլոր այդ մթերքներից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել