Մոլեկուլյար գենետիկան 21-րդ դարի բժշկության առանցքային գործիքներից մեկն է։ Այն նոր որակ է բերում ինչպես ախտորոշման, այնպես էլ բուժման և պացիենտի անհատականացված վարում ապահովելու գործում։ Գենետիկական հետազոտությունները հատկապես վճռորոշ դեր ունեն արյունաբանության և ուռուցքաբանության ոլորտներում, քանի որ գենոմային տվյալները թույլ են տալիս պարզել հիվանդության ենթատեսակը, կանխատեսել ընթացքը և ընտրել առավել արդյունավետ բուժման ռազմավարությունը։
Այս պատճառով է, որ Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնը և «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնը նախաձեռնել են համատեղ գիտաժողով՝ «Արյունաբանության, ուռուցքաբանության և գենետիկայի սիներգիա՝ կլինիկական բժշկության ապագան» խորագրով։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day