Առողջապահության ազգային ինստիտուտի (ԱԱԻ)՝ ընդհանուր մանկաբուժության և մանկական նեղ մասնագիտությունների ամբիոնը և «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը հայտարարում են կլինիկական օրդինատուրայի ընդունելության մեկնարկը։ Փաստաթղթերի ընդունումը կատարվում է ս․թ․հուլիսի 21-ից – օգոստոսի 25-ը ներառյալ՝ Առողջապահության ազգային ինստիտուտում։
Ուսուցումն իրականացվում է ԱԱԻ կլինիկական բազա հանդիսացող «Ուիգմոր» հիվանդանոցում՝ հիմնվելով միջազգային կրթական չափանիշների և օրդինատորների կլինիկական՝ ամբողջական ներգրավվածության մոդելի վրա, աշխարհի առաջատար բուժհաստատությունների օրինակով։
««Ուիգմոր հիվանդանոց»-ը 2023 թ․-ից իրականացնում է մանկաբույժների նոր սերունդ կրթելու իր առաքելությունը՝ որպես Առողջապահության ազգային ինստիտուտի ընդհանուր մանկաբուժության և մանկական նեղ մասնագիտությունների ամբիոնի կլինիկական բազա․ սա եզակի հնարավորություն է կլինիկական օրդինատորների համար անցնելու արևմտյան «ռեզիդենտուրայի» մոդելին համապատասխան ուսումնառություն, - պատմում է «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի բուժական գծով փոխտնօրեն, մանկաբույժ, կլինիկական օրդինատուրայի ղեկավար՝ Հրաչուհի Ղազարյանը։
«Ամբիոնը վերակառուցվել է 2024 թվականին՝ ստանալով նոր անվանում և կրթական բովանդակություն․ ծրագիրն ընդգրկում է ինչպես ընդհանուր մանկաբուժություն, այնպես էլ մի շարք նեղ մասնագիտություններ՝ ներառյալ նեոնատոլոգիա, մանկական օրթոպեդիա, վիրաբուժություն, մաշկաբանություն, ուրոլոգիա, անեսթեզիոլոգիա և վերակենդանացում։ Այս տարի մեկնարկում ենք նաև գաստրոէնտերոլոգիան»։
Ըստ Հ․ Ղազարյանի, «Ուիգմոր»-ում կլինիկական օրդինատուրան անցնում է աշխարհի առաջատար բժշկական հաստատությունների օրինակով՝ միջազգային չափանիշներին և մոտեցումներին համապատասխան։ Կլինիկական օրդինատորները ուսուցում ու գործնական գիտելիքներ են ստանում` ներգրավվելով հիվանդանոցի բոլոր կլինիկական գործընթացների մեջ՝ բուժառուների զննում, մասնակցություն հիվանդանոցային աշխատանքին, դեպքերի մասնագիտական քննարկումներով և աշխատարաններով։
«Ուսումնական գործընթացում ներգրավված են նաև արտասահմանյան մենթորները, տարբեր երկրների մեր գործընկերները, ովքեր Հայաստան են այցելում՝ մեր օրդինատորների պրակտիկ կարողությունները զարգացնելու նպատակով։ Կլինիկական օրդինատորները ակտիվ մասնակցում են տեղական և միջազգային կոնֆերանսներին և գիտաժողովներին», - նշում է Հ․Ղազարյանը։
«Ուիգմոր»-ում նշում են, որ կլինիկական օրդինատուրայի կարևոր առանձնահատկություններից է նաև ռեզիդենտի կողմից կատարվող աշխատանքի ֆինանսական փոխհատուցումը՝ տարբեր մոդելներով․ ռեզիդենտը կարող է ստանալ ուսումնական վարձի ամբողջական փոխհատուցում կամ, օրինակ, վճարվել կատարած հերթապահությունների համար, ստանալ դրամաշնորհ՝ կոնֆերանսների մասնակցության նպատակով։
«Կլինիկական օրդինատուրայի մեր ջանքերի նպատակն է՝ նախապատրաստել կադրեր, ովքեր մրցունակ կլինեն միջազգային բժշկական համայնքում, կունենան համարժեք գիտելիքներ և հմտություններ», - ընգծում է Հ․Ղազարյանը։
________________________________________________
«ՈՒԻԳՄՈՐ»-Ն ՈՒ ԱԱԻ-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
Առողջապահության ազգային ինստիտուտի (ԱԱԻ)՝ ընդհանուր մանկաբուժության և մանկական նեղ մասնագիտությունների ամբիոնը և «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը հայտարարում են կլինիկական օրդինատուրայի ընդունելության մեկնարկը, հետևյալ հիմնական մասնագիտություններով․
Որպես երկրորդ մասնագիտություն կարող են ընտրվել՝
Փաստաթղթերի ընդունումը մեկնարկում է ս․թ․հուլիսի 21-ից – օգոստոսի 25-ը ներառյալ՝ Առողջապահության ազգային ինստիտուտում։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day