• Latest news

Կարմիր միսը աղիքային բորբոքում է առաջացնում․ MNFR

21 օգոստոսի, 2025  14:37

Կարմիր միսը կարող է նպաստել բորբոքային աղիքային հիվանդությունների զարգացմանը՝ խախտելով միկրոֆլորայի հավասարակշռությունը։ Այս եզրակացությանն են հանգել Չինաստանի մայրաքաղաքային բժշկական համալսարանի հետազոտողները։ Աշխատանքը հրապարակվել է Molecular Nutrition & Food Research (MNFR) ամսագրում։

Փորձի ընթացքում մկներին երկու շաբաթ կերակրել են տարբեր տեսակի կարմիր մսով՝ խոզի, տավարի և գառան մսով։ Այնուհետև կենդանիների մոտ արհեստականորեն խթանել են հաստ աղիքի բորբոքումը։ Պարզվել է, որ մսային դիետա ստացող բոլոր խմբերի մոտ բորբոքումն ավելի ծանր է եղել։

Գիտնականները աղիքային հյուսվածքում գրանցել են բորբոքային ցիտոկինների ավելցուկ

 և իմունային բջիջների զանգվածային ներթափանցում։ Միկրոբիոտայի վերլուծությունը ցույց է տվել Streptococcus, Akkermansia, Faecalibacterium և Lactococcus բակտերիաների քանակի նվազում, մինչդեռ Clostridium և Mucispirillum բակտերիաների քանակն աճել է։

«Մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս սննդի, աղիքային միկրոֆլորայի և իմունիտետի միջև սերտ կապը և կարող է նպաստել բորբոքային աղիքային հիվանդությունների բուժման նոր մոտեցումների մշակմանը», - եզրակացրել է ուսումնասիրության հեղինակներից մեկը՝ բժշկական գիտությունների դոկտոր Դեն Թիանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll