• Latest news

Մեկնարկել է Վահե Մելիքսեթյան հիմնադրամի անվանական կրթաթոշակների հայտերի ընդունումը

21 օգոստոսի, 2025  16:03

2025-2026 ակադեմիական տարվան ընդառաջ հայտարարվել է «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի կողմից տրամադրվող ամենամյա անվանական կրթաթոշակների հայտերի ընդունումը։ Կրթաթոշակը փոխհատուցում է ընտրված դիմորդների ուսման վարձի մինչև 100%-ը։ Այս մասին հայտնում են հիմնադրամից։

Ինչպես նախորդ տարի, կրթաթոշակների մրցույթին կարող են մասնակցել՝

  • ԵՊԲՀ Դեղագիտության ֆակուլտետի բակալավրի և մագիստրատուրայի առկա ուսուցմամբ սովորող ուսանողները, և կլինիկական ֆարմակոլոգիայի օրդինատորները՝ ֆարմացիա մասնագիտացմամբ,
  • ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտի առկա ուսուցմամբ սովորող ուսանողները։

Հայտերը կընդունվեն հիմնադրամի կայքով մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ:

Նախորդ 4 տարիների ընթացքում «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամը ՀՀ կրթական և գիտահետազոտական ոլորտներում իրականացրել է ավելի քան 41,000,000 ՀՀ դրամի ներդրում:

«Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամը ստեղծվել է 2021 թվականին՝ Հայաստանում կլինիկական դեղագիտությունը զարգացնելու նպատակով։ Հիմնադրամի առաքելությունն է կյանքի կոչել 2020 թվականի Արցախյան պատերազմում զոհված կլինիկական դեղագետ Վահե Մելիքսեթյանի մասնագիտական երազանքը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll