• Latest news

3D տպագրության ոլորտում առաջընթացը կօգնի վերականգնել ողնուղեղի վնասվածքները

3 սեպտեմբերի, 2025  12:34

Մինեապոլիսի և Սենթ Պոլի համալսարանի հետազոտական խումբն առաջին անգամ ցուցադրել է հեղափոխական մի գործընթաց, որը համատեղում է 3D տպագրությունը, ցողունային բջիջների կենսաբանությունը և լաբորատորիայում հյուսվածքների աճեցումը՝ ողնուղեղի վնասվածքներից վերականգնվելու համար։ Հետազոտությունը հրապարակվել է Advanced Healthcare Materials գիտական պարբերականում։

Մեթոդը բաղկացած է լաբորատորիայում աճեցված օրգանների համար եզակի կարկասի՝ օրգանոիդային կարկասի ստեղծումից, որն ստեղծվում է 3D տպագրության միջոցով, հաղորդում է «Научная Россия»-ն։ Այնուհետև այս անցուղիներում տեղադրվում են ողնաշարային նեյրոնների տարածաշրջանային առանձնահատուկ բջիջներ (sNPC), որոնք ստացվում են մարդու հասուն ցողունային բջիջներից և ի վիճակի են բաժանվել և տարբերակվել հասուն բջիջների որոշակի տեսակների։

«Մենք օգտագործում ենք 3D տպիչով տպված կարկասի անցուղիները՝ ցողունային բջիջների աճն ուղղորդելու համար, ինչը նոր նյարդային թելիկների աճ է ապահովում ճիշտ ուղղությամբ»,- ասում է հոդվածի հեղինակ Գեբում Հանը։ «Այս մեթոդը թույլ է տալիս ստեղծել փոխանցման համակարգ, որը ողնուղեղում տեղադրվելիս շրջանցում է վնասված հատվածը»։

Հետազոտության ընթացքում գիտնականները կարկասները փոխպատվաստել են առնետների, որոնց ողնուղեղն ամբողջությամբ վնասված է եղեկ։ Բջիջները հաջողությամբ տարբերակվել են նեյրոնների և իրենց նյարդային թելիկները ձգել երկու ուղղությամբ՝ ռոստրալ (դեպի գլուխ) և կաուդալ (դեպի պոչ), որպեսզի նոր կապեր ձևավորեն օրգանիզմի գոյություն ունեցող նյարդային շղթաների հետ։

Ժամանակի ընթացքում նոր նյարդային բջիջներն ամբողջությամբ ինտեգրվել են ողնուղեղի հյուսվածքին, ինչը հանգեցրել է առնետների մոտ զգալի ֆունկցիոնալ վերականգնման։

«Վերականգնողական բժշկությունը նոր դարաշրջան է բացել ողնուղեղի վնասվածքների հետազոտության մեջ», - ասում է Մինեսոտայի համալսարանի նյարդավիրաբուժության պրոֆեսոր Անն Պարը: «Լաբորատորիան անհամբեր սպասում է, որպեսզի ուսումնասիրի մեր մինի-ողնուղեղների ներուժը կլինիկական օգտագործման համար»:

Չնայած այն բանին, որ հետազոտությունը գտնվում է սկզբնական փուլում, այն հույս է տալիս ողնուղեղի վնասվածքներ ունեցող մարդկանց։ Խումբը հույս ունի ընդլայնել արտադրությունը և շարունակել տեխնոլոգիաների այս համադրության մշակումը ապագա կլինիկական կիրառման համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll