• Latest news

Հայտնաբերվել է քաղցկեղի դեմ պայքարելու իմունիտետին խոչընդոտող նոր մեխանիզմ. Nature

3 հոկտեմբերի, 2025  20:46

Օհայոյի պետական ​​համալսարանին առընթեր Քաղցկեղի կենտրոնի հետազոտողները բացահայտել են թաքնված կենսաբանական գործընթաց, որը հանգեցնում է T բջիջների՝ իմունային համակարգի հիմնական մարտիկների «հյուծմանը»: Հետազոտությունը հրապարակվել է Nature հանդեսում:

T բջիջները ճանաչում են վարակները և ուռուցքային բջիջները, բայց ժամանակի ընթացքում կորցնում են ակտիվությունը և այլևս չեն խոչընդոտում քաղցկեղի աճը: Գիտնականները պարզել են, որ հյուծված T բջիջները կուտակում են սխալ սեղմված սպիտակուցներ, ինչը գործարկում է նախկինում անհայտ սթրեսային ուղի՝ TexPSR (proteotoxic stress response): Ի տարբերություն բջջային պաշտպանական տիպիկ ռեակցիաների, TexPSR-ն ուժեղացնում է սպիտակուցի սինթեզը, այլ ոչ թե նվազեցնում այն: Դա հանգեցնում է Ալցհայմերի հիվանդության ժամանակ հանդիպող ամիլոիդային վահանիկներին նմանվող թունավոր ագրեգատների առաջացմանը, որոնք թունավորում են բջիջները և անօգնական դարձնում դրանք:

Երբ հետազոտողներն արգելափակել են TexPSR-ի հիմնական շարժիչ ուժերը, T բջիջները վերականգնել են ուռուցքների վրա հարձակվելու իրենց կարողությունը, և իմունաթերապիայի արդյունավետությունը կտրուկ աճել է:

«T-բջիջների սպառումը ուռուցքաբանության մեջ լուրջ խոչընդոտ է։ Մեր արդյունքներն անսպասելի պատասխան են տալիս հիմնարար խնդրին և նոր հակաքաղցկեղային թերապիաների մշակման գործում կարող են վճռորոշ դեր խաղալ», - նշել է հետազոտության ղեկավար, պրոֆեսոր Զիհայ Լին։

Բուժառուների բջիջների վերլուծությունը ցույց է տվել, որ TexPSR-ի բարձր մակարդակը կապված է վատ կլինիկական արդյունքների հետ։ Դա հաստատում է, որ այս նոր ուղին ապագա դեղամիջոցների համար կարող է կարևոր թիրախ դառնալ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll