• Latest news

«Սլավմեդ»-ը՝ «Պլաստիկ վիրաբուժության բարդությունները» միջազգային համաժողովի գլխավոր հովանավոր

9 հոկտեմբերի, 2025  12:50

Հոկտեմբերի 3–5-ը Երևանում կայացավ «Arrata 2025. Պլաստիկ վիրաբուժության բարդությունները» միջազգային համաժողովը՝ մեկ հարթակում համախմբելով առաջատար վիրաբույժների Հայաստանից և արտերկրից։ Երեք օր շարունակ ոլորտի 40 առաջատար մասնագետ ներկայացրեց շուրջ 60 գիտական զեկույց՝ անդրադառնալով դեմքի, կրծքի և մարմնի պլաստիկ վիրահատությունների հնարավոր բարդություններին, դրանց կանխարգելման և բուժման արդի մոտեցումներին։

«Սլավմեդ բժշկական կենտրոն»-ը համաժողովի գլխավոր հովանավորն էր, քանի որ ընկերությունը մշտապես կարևորում է բժիշկների շարունակական կրթության, գիտելիքների արդիականացման և փորձի փոխանակման դերը մասնագիտական կարողությունների զարգացման հարցում: Համաժողովը մեկնարկեց «Պլաստիկ, վերականգնողական և էսթետիկ վիրաբույժների հայկական ասոցիացիայի» նախագահ, «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի պլաստիկ և էսթետիկ վիրաբուժության ծառայության ղեկավար Էդգար Հայրապետյանի բացման խոսքով։

6I4A1466.jpg (119 KB)

«Համաժողովի առաքելությունն է համախմբել պլաստիկ և էսթետիկ վիրաբույժներին, միկրովիրաբույժներին, նպաստել Հայաստանում ոլորտի շարունակական զարգացմանը։ Նման գիտաժողովները հնարավորություն են ընձեռում մասնակիցներին քննարկելու բարդ կլինիկական դեպքերը, ներկայացնելու սեփական հետազոտությունները և կիսվելու նոր մոտեցումներով։ Ուրախությամբ եմ արձանագրում, որ Հայաստանի Հանրապետությունում պլաստիկ և էսթետիկ վիրահատությունների ամբողջ ծավալը կատարվում է բարձր մակարդակով՝ ի դեմս «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի, որտեղ ներդրված են միջազգային փորձը, նորագույն տեխնոլոգիաներն ու ժամանակակից մոտեցումները»,- նշեց Էդգար Հայրապետյանը։

 SKAR9507.JPG (81 KB)

Համաժողովին ներկայացվեցին զեկույցներ, որոնք վերաբերում էին բլեֆարոպլաստիկայի, աբդոմինոպլաստիկայի, կրծքագեղձի ռեկոնստրուկցիայի, դեմքի և պարանոցի լիֆտինգի, մարմնի կոնտուրային պլաստիկայի, ինչպես նաև կոսմետոլոգիական միջամտությունների ընթացքում առաջացող բարդություններին և մաշկային խնդիրներին, դրանց կանխարգելման, վերահսկման, հետևանքների վերացման և բուժման ժամանակակից մեթոդներին։

6I4A1359.jpg (112 KB)

«Միջոցառումը պարզապես հիասքանչ էր։ Ես խորապես տպավորված եմ և՛ զեկուցողների բարձր մակարդակով և ներկայացված զեկույցների բովանդակությամբ։ Սա բացառիկ նախաձեռնություն է, որը մեծ նշանակություն ունի ոչ միայն հայ մասնագետների, այլև միջազգային գործընկերների համար։ Իսկ Հայաստանի հյուրընկալությունը՝ պարզապես անգերազանցելի է»,-մեզ հետ զրույցում իր տպավորություններով է կիսվում Սանկտ Պետերբուրգից ժամանած պլաստիկ վիրաբույժ Ալլա Պոբերեժնայան։

Ալլա Պոբերեժնայա.jpg (81 KB)

Ռուսաստանի Դաշնությունից հրավիրված պլաստիկ վիրաբույժ Լևոն Արամյանն իր զեկույցում անդրադարձավ մամոպլաստիկայից հետո հնարավոր երկրորդային, երրորդային բարդություններին։ «Ցանկացած մամոպլաստիկա կարող է ավարտվել բարդությունով, և մենք՝ բժիշկներս, պետք է տեղեկացված լինենք բոլոր հնարավոր խնդիրների, ինչպես նաև դրանց լուծման ուղիների մասին։ Բոլորին  հայտնի է, որ բժիշկը սովորում է իր ամբողջ կյանքի ընթացքում։ Այս գիտաժողովը հարթակ է, որը միավորում է բոլորիս, որպեսզի կիսվենք մեր գիտելիքներով և փորձով, որովհետև հենց փորձն է ապահովում նոր հաջողություն բժշկության ոլորտում»,-նշեց նա։

Լևոն Արամյանjpg.jpg (125 KB)

Միջոցառման շրջանակում գիտական արդի զեկույցով հանդես եկան նաև «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի մաշկաբան Դավիթ Հարությունյանը և պլաստիկ վիրաբույժ Դավիթ Իսպիրյանը։ Վերջինիս խոսքով՝ Հայաստանում պլաստիկ և էսթետիկ վիրաբուժությունը դինամիկ զարգացող ուղղություն է․ «Մենք ունենք բոլոր նախապայմանները կատարելու ամենաժամանակակից միջամտություններն ու վիրահատությունները։ Մեր մասնագետները պարբերաբար վերապատրաստվում և իրենց ամենօրյա պրակտիկայում ներդնում են միջազգային փորձը։ «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ում մենք իրականացնում ենք ամբողջ ծավալի  պլաստիկ և էսթետիկ վիրահատություններ, հաճախ կատարում նաև՝ կոմպլեքս վիրահատություններ, օրինակ՝ դեմքի, մարմնի վիրահատություններ միաժամանակ երկու թիմով»,-նշեց համաժողովի մասնակից, «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի պլաստիկ վիրաբույժ Դավիթ Իսպիրյանը։

Դավիթ Հարությունյանjpg.jpg (96 KB)

«Arrata 2025. Պլաստիկ վիրաբուժության բարդությունները» միջազգային համաժողովի շրջանակում անցկացվեցին նաև պանելային քննարկումներ։ Եռօրյա համաժողովը խթան էր մասնագիտական գիտելիքների և փորձի փոխանակման, տեղական ու միջազգային մասնագիտական համայնքների միջև համագործակցության ամրապնդման համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll