• Latest news

Երեւանում մեկնարկել է Հայ-ռուսական առաջին առողջապահական համաժողովը (ֆոտո)

7 նոյեմբերի, 2014  12:50

Երեւանում այսօր, նոյեմբերի 7–ին,  մեկնարկել է Հայ-ռուսական առաջին առողջապահական համաժողովը։ Համաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են հայտնի բժիշկներ եւ անվանի պրոֆեսորներ:

Համաժողովի մասնակիցներին ողջունել է կառավարության աշխատակազմի ղեկավար– նախարար Դավիթ Հարությունյանը, ով իր խոսքում կարեւորել է առողջապահության ոլորտը քաղաքացիների առողջության պահպանման եւ տնտեսության զարգացման գործում: Ոզջույնի խոսքով հանդես է եկել նաեւ ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան, ով պատմել է վերջին տարիների ընթացքում Ռուսաստանում առողջապահության ոլորտի զարգացման եւ ձեռքբերումների մասին:

Հայաստանում առողջապահության ոլորտի վերջին տարիների ձեռքբերումները, ինչպես նաեւ ոլորտում առկա խնդիրները եւ ապագա ծրագրերը իր ելույթի ժամանակ ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Համաժողովի պլենար նիստերի ընթացքում Հայաստանի եւ Ռուսաստանի մասնագետները քննարկելու են մի շարք կարեւոր հարցեր եւ խնդիրներ, որոնց թվում են մոր եւ մանկան առողջությունը, դեղերի շրջանառությունը, առողջապահական բարեփոխումները, ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ուղիները, ֆինանսավորման մեխանիզմները, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ էլեկտրոնային առողջապահության ներդրումը:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել