• Latest news

Փորի վրա քնելը կարող է պարանոցի և ողնաշարի ցավեր առաջացնել. Тerra

16 հոկտեմբերի, 2025  08:40

Բրազիլացի օրթոպեդ-վիրաբույժ Դանիել Օլիվեյրան կոչ է արել մարդկանց հրաժարվել փորի վրա քնելու սովորությունից, քանի որ դա կարող է պարանոցի և մեջքի ցավեր առաջացնել։ Մասնագետի խոսքերը հաղորդում է Terra-ն։

Բժշկի խոսքով՝ երբ մարդը քնում է փորի վրա, նրա պարանոցը գտնվում է շրջված դիրքում, ինչը չափազանց մեծ ծանրաբեռնվածություն է ստեղծում պարանոցային ողի վրա։ Սա կարող է հանգեցնել ցավի, շարժումների սահմանափակման և նյարդերի ճզմման։

«Այն նաև մեծացնում է մեջքի ստորին հատվածի լարվածությունը, մեծացնում է արթնանալուց հետո ձեռքերում ծակծկոցի առաջացման ռիսկը և առավոտյան ընդհանուր անհարմարության զգացումը», - ասել է բժիշկը։

Բացի այդ, փորի վրա պառկած քնելու ժամանակ դժվարանում է շնչառությունը և բարձրանում է ներքին օրգանների վրա ճնշումը։ Հատկապես վտանգավոր է փորի վրա քնելը միջողնային ճողվածքներ, արթրոզ, շնչառական և արյան շրջանառության խնդիրներ ունեցող մարդկանց համար։ Մեջքի և կողքի վրա քնելը խորհուրդ է տրվում նաև հղի կանանց և վիրահատություններից հետո վերականգնվողներին։

«Քնի դիրքն ուղղակիորեն ազդում է ողնաշարի առողջության վրա։ Նույնիսկ սովորությունների փոքր փոփոխությունները կարող են մեծ դեր խաղալ ցավի և վնասվածքների կանխարգելման գործում», — նշել է Օլիվեյրան։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll