Օրական յոթից ութ բաժակ սուրճ, թեյ և ջուր խմելը նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների և քաղցկեղի զարգացման հավանականության ռիսկը: Դա պարզվել է British Journal of Nutrition (BJN) բժշկագիտական հանդեսում հրապարակված հետազոտության մեջ:
13 տարի շարունակ գիտնականները վերլուծել են 183 հազար մարդու առողջության և սննդի մասին տեղեկությունները: Մասնակիցները, որոնք հետևել են երկու բաժակ թեյի և երեք բաժակ սուրճի որոշակի հարաբերակցությանը, ունեցել են լավագույն առողջական արդյունքները: Առողջության ամենաբարձր արդյունքներ ունեցողները պարբերաբար նաև սովորական խմելու ջուր են օգտագործել:
Ըստ գիտնականների ՝ սուրճի մեջ պարունակող քլորոգեն թթուն նվազեցնում է շաքարախտի և նյարդային համակարգի խանգարումների վտանգը: Այդ միացությունը միաժամանակ նպաստում է աղիքային առողջ միկրոբիոմի պահպանմանը: Իսկ թեյում պարունակող կատեխիններն արյան անոթներն ու հյուսվածքները վնասումից պաշտպանելու ունակ հակաբորբոքային և հակաօքսիդանտային հատկություններ ունեն:
Գիտնականները միաժամանակ զգուշացրել են, որ օրական երեք կամ ավելի բաժակ սուրճ խմելը կարող է անքնություն և անկանոն սրտի բաբախյուն առաջացնել: Նրանք նշել են նաև, որ ջրի չափազանց օգտագործումն էլ կարող է էլեկտրոլիտների հավասարակշռություն խախտում առաջացնել:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day