• Latest news

Չիպսերն ու գազավորված ըմպելիքները մեծացնում են երիտասարդ կանանց մոտ հաստ աղիքի նախաքաղցկեղի առաջացման ռիսկը․ JAMA

18 նոյեմբերի, 2025  10:46

Ուլտրամշակված մթերքների հաճախակի օգտագործումը կարող է բարձրացնել մինչև 50 տարեկան կանանց մոտ աղիքում նախաքաղցկեղային պոլիպների առաջացման ռիսկը։ Նման եզրահանգման են եկել Հարվարդի և Մասաչուսեթսի ընդհանուր հիվանդանոցի հետազոտողները։ Արդյունքները հրապարակվել են JAMA Oncology պարբերականում։

Հետազոտությանը մասնակցել են մինչև 50 տարեկան ավելի քան 29 հազար բուժքույր։ Բոլոր մասնակիցների մոտ կատարվել է աղիքի առնվազն մեկ էնդոսկոպիա։ Կանայք յուրաքանչյուր չորս տարին մեկ լրացրել են սննդակարգի մասին մանրամասն հարցաթերթիկներ, ինչը հնարավորություն է տվել գնահատել ուլտրամշակված մթերքների սպառման միջին մակարդակը։

Գերմշակված մթերքների շարքում հետազոտողները դասում են գազավորված ըմպելիքները, քաղցրավենիքը, փաթեթավորված նախուտեստները, չիպսերը, պատրաստի ուտեստները, մսային կտրվածքները, հոթ-դոգերը և այլ մթերքներ, որոնք խորը արդյունաբերական վերամշակում են անցել։

Նրանք, ովքեր օրական սպառել են նման սննդամթերքի մոտավորապես երեք բաժին, ունեցել են նախաքաղցկեղային պոլիպների զարգացման 3% ռիսկ: Գերմշակված սննդի մասնաբաժինը մինչև 10 բաժին ավելացնելով՝ ռիսկը մեծացել է մինչև 5%: Հետազոտողները նաև պարզել են, որ նրանք, ովքեր պարբերաբար օգտագործել են մեծ քանակությամբ գերմշակված սնունդ՝ ադենոմաների՝ պոլիպների զարգացման 45%-ով ավելի բարձր ռիսկ են ունեցել, որոնք կարող են լինել հաստ աղիքի քաղցկեղի նախորդը:

Հեղինակներն ընդգծում են, որ հետազոտությունը ուղղակի պատճառահետևանքային կապ չի ապացուցում, սակայն գերմշակված մթերքի սպառման մակարդակի և աղիքային նախաքաղցկեղի զարգացման ռիսկի միջև կապը գիտնականներն անվանում են կայուն։ Հետազոտողների խոսքով, աշխատանքում հաշվի են առնվել նաև քաղցկեղի այլ ռիսկի գործոններ, ինչպիսիք են մարմնի զանգվածի ինդեքսը, դիաբետը և բջջանյութի ցածր սպառումը։ Նույնիսկ այս պարամետրերը հաշվի առնելուց հետո, գերմշակված սննդի և աննորմալ հյուսվածքների աճի կապը պահպանվել է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll