Կարմիր մսի օգտագործումը բարձրացնում է կոլոռեկտալ քաղցկեղի առաջացման վտանգը, գրել է The Mirror թերթը։
«Հայտնի է, որ մի շարք գործոններ բարձրացնում են աղիների քաղցկեղի առաջացման վտանգը <…>։ Սնունդը մնում է այդ գործոններից մեկը, մասնավորապես՝ կարմիր մսի եւ կիսաֆաբրիկատների օգտագործումը բարձրացնում է հիվանդության առաջացման հավանականությունը»,- նշվել է հրապարակման մեջ։
Քաղցկեղի այդ տեսակը զբաղեցնում է Մեծ Բրիտանիայում տարածվածությամբ չորրորդ տեղը, ընդ որում՝ նկատվում է տագնապալի միտում․ հիվանդությունն ավելի հաճախ է առաջանում երիտասարդների մոտ, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստին»։ Օրինակ, 2019թ․ 55-ից ցածր տարիքի պացիենտներին բաժին է ընկել այդ հիվանդության բոլոր դեպքերի 20 տոկոսը, ինչը կրկնակի ավելի է, քան 1995թ․։
Հոդվածի հեղինակը, հղում կատարելով Nature Communications ամսագրում հրապարակված հետազոտությանը, նաեւ գրել է, որ հաստ աղիի քաղցկեղի առաջացման վտանգը կարելի է նվազեցնել 17 տոկոսով օրական 300 միլիգրամ կալցիում օգտագործելով՝ ի հավելումն հիմնական սննդաբաժնի։ Օքսֆորդի համալսարանի հետազոտությունում ուսումնասիրվել են ավելի քան 542 հազար կանանց տվյալները։ Արդյունքում՝ գիտնականները պարզել են, որ մարդիկ, ովքեր կաթնամթերքներ են օգտագործել, ինչպես նաեւ այնպիսի սնունդ, որը հարուստ է եղել այնպիսի սննդարար նյութերով, ինչպիսին են վիտամին B2-ը, մագնիումը, ֆոսֆորը եւ կալիումը, կոլոռեկտալ քաղցկեղի առաջացման ավելի ցածր վտանգի են ենթակա եղել։
Նշվել է, որ կալցիումի նշված քանակություն է պարունակվում մեկ բաժակ կաթի, երեք գդալ չիայի սերմերի կամ մեկ բաժին հունական յոգուրտի մեջ։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day