• Latest news

Թեյն ու սուրճը բարելավում են թոքերի աշխատանքը․ Food & Function

23 դեկտեմբերի, 2025  15:39

Էդիթ Քոուենի համալսարանի գիտնականները պարզել են, որ թեյի և սուրճի չափավոր օգտագործումը կապված է թոքերի ավելի լավ ֆունկցիայի և շնչառական համակարգի քրոնիկ հիվանդությունների ավելի ցածր ռիսկի հետ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Food & Function ամսագրում։

Վերլուծությունն ընդգրկել է բրիտանական UK Biobank նախագծի գրեթե 367 հազար մասնակցի։ Հետազոտողները համադրել են ըմպելիքների սպառման մասին տվյալները թոքերի աշխատանքի ցուցանիշների հետ (արտաշնչման ֆորսացված ծավալ և թոքերի կենսական տարողություն), համակարգային բորբոքման մակարդակի, ինչպես նաև թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության (ԹՔՕՀ) և ասթմայի զարգացման ռիսկի հետ։

Սննդակարգի գնահատման համար օգտագործվել են ինչպես հարցաշարեր, այնպես էլ 24-ժամյա սննդային օրագրեր, ինչը թույլ է տվել հստակեցնել սպառման իրական ծավալները: Արդյունքները ցույց են տվել, որ թեյի կամ սուրճի ցածր և չափավոր սպառումը՝ օրական մոտ կեսից մինչև երկու բաժակ, կապված է եղել թոքերի ֆունկցիայի ավելի բարձր ցուցանիշների, բորբոքման ցածր մակարդակի և ԹՔՕՀ-ի (թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն) զարգացման ռիսկի նվազման հետ: Սուրճի դեպքում լրացուցիչ կապ է հայտնաբերվել մեծահասակների մոտ ասթմայի զարգացման ավելի ցածր հավանականության հետ:

Առանձին վերլուծություններում թեյի մեծաքանակ սպառումը կապվել է ԹՔՕՀ-ի բարձր ռիսկի հետ այն մարդկանց մոտ, ովքեր երբևէ չեն ծխել, սակայն այդ կապն անհետացել է արդեն իսկ շնչառական ախտանիշներ ունեցող մասնակիցներին բացառելուց հետո: Սուրճի դեպքում նման ազդեցություն չի հայտնաբերվել:

Հեղինակները նշում են, որ չափավորությունը մնում է հիմնական գործոնը։ Նրանք ասում են, որ թեյը և սուրճը կարող են լինել առողջ սննդակարգի մաս, սակայն չափավոր չափաբաժիններից գերազանցելը չի ​​ուժեղացնում պոտենցիալ պաշտպանիչ ազդեցությունը և կարող է արտացոլել կապված գործոններ՝ հիմնականում ծխելը կամ վատթարացող առողջական խնդիրներ ունեցող մարդկանց մոտ սովորությունների փոփոխությունները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll