• Latest news

Հետազոտությունը ցույց է տվել, թե ինչպես է կետոգենային սննդակարգը պաշտպանում էպիլեպտիկ նոպաներից

23 հունվարի, 2026  12:47

Վիրջինիայի համալսարանի բժշկական դպրոցի հետազոտողները պարզել են, թե ինչպես է ցածր ածխաջրային կետոգենային դիետան պաշտպանում էպիլեպտիկ նոպաներից եւ, հնարավոր է՝ նեյրոդեգեներատիվ հիվանդություններից, ինչպիսիք են Ալցհեյմերի եւ Պարկինսոնի հիվանդությունները։

Կետո-դիետան, ինչպես այն լայնորեն հայտնի է, օգտագործվել է դեղորայքակայուն էպիլեպսիայով հիվանդների մոտ նոպաները նվազեցնելու համար 1920-ական թվականներից։ Սակայն բժիշկները դեռեւս վստահ չեն դիետայի գործողության ճշգրիտ մեխանիզմի հարցում՝ չնայած նրանք բացահայտել են ուղեղի այլ հիվանդությունների բուժման հնարավոր օգուտները։

Վիրջինիայի համալսարանի ուղեղի ինստիտուտի Ջայդիպ Կապուրի գլխավորած հետազոտողների թիմը գտել է պատասխաններ։ Այս հայտնագործությունը, ի վերջո, կարող է թույլ տալ հիվանդներին օգտվել կետո-դիետայի օգուտներից առանց խիստ սահմանափակող դիետայի՝ քաղցրավենիքներից եւ ածխաջրերից գրեթե լիակատար հրաժարման, որն անհրաժեշտ է այն պահպանելու համար։

 «Օրգանիզմը կետոգենային դիետան վերածում է β-հիդրօքսիբուտիրատ կոչվող կետոնային մարմնի։ Մենք պարզեցինք, որ HCAR2-ը օգնում է β-հիդրօքսիբուտիրատին նվազեցնել նոպաների հաճախականությունը՝ կարգավորելով ուղեղի բջիջների ակտիվությունը եւ փոխգործակցությունը»,- ասել է Կապուրը։ «Շատ մարդիկ հանդուրժողական չեն կետոգենային դիետայի նկատմամբ՝ բարձր ճարպային պարունակության եւ կողմնակի ազդեցությունների պատճառով։ Այս հայտնագործությունն օգնում է բգտնել դեղամիջոցներ, որոնք կրկնում են կետոգենային դիետայի առավելությունները։ Նիացինը, որը FDA-ի կողմից հաստատված՝ լիպիդներնը իջեցնող դեղամիջոց է, նույնպես ազդում է HCAR2-ի վրա»։

Կետո-դիետան նպատակ ունի խրախուսել օրգանիզմին այրել ճարպը՝ ածխաջրերի փոխարեն, որպես վառելիք։ Սա կարող է ակնհայտ օգուտներ ունենալ նիհարել փորձողների համար, բայց այն նաեւ աննշան փոփոխություններ է առաջացնում օրգանիզմում, եւ շատ մարդիկ հանդուրժողական չեն նման բարձր ճարպային դիետայի նկատմամբ։ Կետո-դիետան խթանում է լյարդին՝ արտադրելու կետոններ կոչվող մոլեկուլներ (կետոզ), որոնք փոխարինում են հեշտությամբ այրվող ածխաջրերը՝ որպես վառելիք ուղեղի բջիջների համար։

Ջայդիպ Կապուրը, Սուդաբեհ Նադերին եւ նրանց գործընկերները պարզել են, որ ամենատարածված կետոններից մեկը՝ β-հիդրօքսիբուտիրատը, փոխազդում է որոշակի բջջային ռեցեպտորի հետ՝ նվազեցնելով նոպաները լաբորատոր մկների մոտ: Գիտնականները պարզել են, որ սա տեղի է ունենում նեյրոններ կոչվող նյարդային բջիջները հանգստացնելով: Երբ նեյրոնները դառնում են գերգրգռվող, դրանք կարող են նոպաներ առաջացնել: Նեյրոնային գերակտիվությունը նկատվում է նաեւ Ալցհեյմերի հիվանդության եւ այլ խանգարումների, ինչպիսին է աուտիզմը, վաղ փուլերում:

Իրենց հետազոտության շրջանակում Կապուրը եւ նրա թիմը հիպոկամպում՝ ուղեղի այն հատվածում, որտեղ հաճախ սկսվում են նոպաները, հայտնաբերել են մի ռեցեպտոր՝ հիդրօքսիկարբօքսիլաթթվի ընկալիչ 2-ը, որը կենտրոնացած է որոշակի տեսակի բջիջներում, որոնք արդեն կապված են նոպաների հետ։ Այս ռեցեպտորը հաճախ հանդիպում է նաեւ միկրոգլիա կոչվող իմունային բջիջների վրա, որոնք հսկում եւ պաշտպանում են ուղեղը։

Գիտնականների հետազոտությունների արդյունքները ենթադրում են, որ հնարավոր է մշակել դեղամիջոցներ, որոնք թույլ կտան պացիենտներին օգտվել կետոգենային դիետայի օգուտներից՝ առանց խիստ սահմանափակումների, որոնք կարող են ուղեկցվել անցանկալի կողմնակի ազդեցություններով, ինչպիսիք են աղեստամոքսային խանգարումները։ Օրինակ՝ լաբորատոր մկների վրա կատարված վաղ ուսումնասիրությունները ենթադրում են, որ նիացինը, որը վիտամին B3 է, կարող է ապահովել առնվազն որոշակի օգուտ, չնայած մարդկանց մոտ այդ ազդեցությունը հաստատելու համար անհրաժեշտ են հետագա հետազոտություններ։

«Մենք ներկայում ուսումնասիրում ենք, թե ինչպես է այս ռեցեպտորը մոդուլացնում ուղեղի իմունային պատասխանները միկրոգլիայի միջոցով»,- ասել է Կապուրը։ «Այս հետազոտությունները թույլ կտան մեզ մշակել բուժման նոր մեթոդներ, որոնք ռեզիստենտ կլինեն էպիլեպսիայի, գուցե նաեւ այլ հիվանդությունների դեղերի հանդեպ, ինչպիսին են ցրված սկլերոզը եւ Ալցհեյմերի հիվանդությունը»։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll