• Latest news

Կոճապղպեղն ու սև պղպեղը կարող են թեթևացնել դեպրեսիան. Frontiers

18 փետրվարի, 2026  17:42

Նանկինի չինական բժշկության համալսարանի գիտնականները պարզել են, որ քրքումը, զաֆրանը, կոճապղպեղը, սև պղպեղը և չիլի պղպեղը կարող են նվազեցնել դեպրեսիայի ախտանիշների ծանրությունը՝ ազդելով նեյրոբորբոքման, օքսիդատիվ սթրեսի և նյարդամիջնորդանյութերի (նեյրոմեդիտորների) նյութափոխանակության վրա: Հետազոտման արդյունքները հրապարակվել են Frontiers in Nutrition հանդեսում:

Հետազոտողները վերլուծել են ուղեղի վրա համեմունքների ազդեցության վերաբերյալ փորձարարական և կլինիկական ուսումնասիրությունները: Ըստ նրանց տվյալների՝ ակտիվ բուսական միացությունները, ինչպիսիք են կուրկումինը, կապսաիցինը և պիպերինը, ունեն նեյրոպաշտպանիչ հատկություններ: Դրանք կարող են նվազեցնել նյարդային հյուսվածքի բորբոքումը, իջեցնել օքսիդատիվ սթրեսը և մասնակցել սերոտոնինի և դոպամինի կարգավորմանը, որոնք տրամադրության հետ կապված հիմնական նեյրոհաղորդիչներ են:

Հեղինակները հատուկ ուշադրություն են դարձրել աղիք-ուղեղ առանցքին`աղիքային միկրոֆլորայի և կենտրոնական նյարդային համակարգի միջև երկկողմանի հաղորդակցման համակարգին: Համեմունքների որոշ բաղադրիչներ կարող են ազդել միկրոֆլորայի կազմի վրա և դրա միջոցով անուղղակիորեն ազդել հուզական վիճակի վրա: Քննարկվում է նաև դրանց հնարավոր դերը նեյրոպլաստիկության`ուղեղի նոր նեյրոնային կապեր ձևավորելու ունակության պահպանման գործում:

Ի տարբերություն ավանդական հակադեպրեսանտների՝ համեմունքներն օրական սննդակարգում օգտագործվում են համեմատաբար փոքր չափաբաժիններով։ Դա կարող է ապահովել մեղմ և բազմագործոն ազդեցություն՝ բարենպաստ անվտանգության պրոֆիլով։ Այնուամենայնիվ, գիտնականներն ընդգծում են, որ ակտիվ բաղադրիչների կենսամատչելիությունը, դրանց օպտիմալ չափաբաժինները և երկարատև արդյունավետությունը պահանջում են հետագա հետազոտություններ։

Հեղինակները կարծում են, որ սննդակարգի և բուսական բաղադրիչների դերի ավելի խոր ըմբռնումը տրամադրության կարգավորման մեջ կարող է ընդլայնել դեպրեսիայի կանխարգելման և օժանդակ բուժման հնարավորությունները, հատկապես խանգարման վաղ փուլերում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll