• Latest news

Հայտնաբերվել է կապ բուսակերային սննդակարգի եւ կերակրափողի քաղցկեղի առաջացման վտանգի միջեւ

27 փետրվարի, 2026  13:24

Օքսֆորդի համալսարանի գիտնականները պարզել են, որ բուսակերային սննդակարգը նվազեցնում է քաղցկեղի հինգ տեսակի առաջացման ռիսկը, նշվել է համալսարանի հանրային առողջապահության եւ բժշկական հետազոտությունների բաժնի հայտարարության մեջ։

«Քաղցկեղի առաջացման ռիսկի վրա բուսակերության ազդեցությունն ուսումնասիրող ամենամեծ հետազոտությունը ցույց է տվել, որ բուսակերությունը նվազեցնում է քաղցկեղի մի քանի տեսակների՝ կրծքագեղձի, շագանակագեղձի, երիկամների, ենթաստամոքսային գեղձի եւ բազմակի միելոմայի առաջացման ռիսկը»,- նշվել է հաղորդագրության մեջ։

Հետազոտության տվյալներով, որին մասնակցել է ավելի քան 1,8 միլիոն մարդ, բուսակերները 21 տոկոսով ավելի քիչ հավանականություն ունեն ենթաստամոքսային գեղձի, 9 տոկոսվ՝ կրծքագեղձի, 12 տոկոսով՝ շագանակագեղձի, 28 տոկոսով՝ երիկամների քաղցկեղ եւ 31 տոկոսով՝ բազմակի միելոմա ունենալու։

Բուսակերային սննդակարգը, սակայն, գրեթե կրկնապատկում է կերակրափողի քաղցկեղի զարգացման ռիսկը: Հիվանդության զարգացման ռիսկը նվազեցնելու համար գիտնականները խորհուրդ են տալիս սննդակարգում ներառել ամբողջահատիկներ, լոբազգիներ, մրգեր եւ բանջարեղեն, ինչպես նաեւ սահմանափակել կարմիր մսի օգտագործումը։

Բուսակերությունը սննդակարգ է, որը հիմնված է միայն բուսական եւ կաթնամթերքի օգտագործման վրա՝ բացառելով կենդանական ծագման բոլոր մթերքները (ներառյալ թռչնամիսը, ձուկը եւ ծովամթերքը):

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll