• Latest news

Նախաճաշից հաճախակի հրաժարումը կարող է հանգեցնել շաքարախտի և հիպերտոնիայի

2 մարտի, 2026  20:51

Նախաճաշից պարբերաբար հրաժարվելը կարող է կապված լինել նյութափոխանակության համախտանիշի զարգացման ռիսկի բարձրացման հետ, որը բարդ խանգարում է և ներառում է ածխաջրերի և ճարպերի նյութափոխանակության խանգարումներ, արյան բարձր ճնշում և քաշի ավելացում։ Նման եզրակացության են հանգել Նինգսիայի բժշկական համալսարանի հետազոտողները՝ վերլուծելով հյուսիս-արևմտյան Չինաստանի 35-ից 74 տարեկան 15 հազար 959 բնակչի տվյալները։ Արդյունքները հրապարակվել են Frontiers in Nutrition ամսագրում։

Մասնակիցները լրացրել են սննդակարգի և կենսակերպի վերաբերյալ հարցաթերթիկներ և անցել լաբորատոր թեստեր։ Պարզվել է, որ շաբաթական ամենաքիչը չորս անգամ նախաճաշող մարդիկ մոտավորապես մեկ քառորդով ավելի հավանական է, որ ունենան նյութափոխանակության համախտանիշ, քան նրանք, ովքեր պարբերաբար նախաճաշում են։ Այս կապն առավել ցայտուն էր տղամարդկանց և ավելորդ քաշ ունեցող անձանց մոտ։

Ավելին, նախաճաշից հաճախակի հրաժարումը կապված էր համախտանիշի որոշակի բաղադրիչների հետ՝ ծոմ պահելու ժամանակ գլյուկոզի բարձր մակարդակ, հիպերտոնիա և բարձր խտության լիպոպրոտեինների (HDL) խոլեստերինի մակարդակի նվազում։ Այս միտումները պահպանվել են նույնիսկ տարիքը, սեռը և կենսակերպի այլ գործոններ հաշվի առնելով։

Հեղինակները նշում են, որ ուսումնասիրությունը դիտողական բնույթի է և թույլ չի տալիս խոսել ուղիղ պատճառահետևանքային կապի մասին։ Այնուամենայնիվ, արդյունքները ենթադրում են, որ կանոնավոր նախաճաշելը կարող է կապված լինել ավելի բարենպաստ նյութափոխանակության պրոֆիլի և շաքարախտի ու սրտանոթային հիվանդությունների հավանականորեն ցածր ռիսկի հետ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll