• Latest news

Լնդերի արյունահոսությունը կարող է վկայել օրգանիզմի լուրջ հիվանդությունների ռիսկի մասին

12 մարտի, 2026  08:36

Frontiers in Immunology պարբերականի հետազոտողները պարզել են, որ բակտերիալ փառի հետևանքով առաջացող պարոդոնտիտը, սերտորեն կապված է մի շարք համակարգային հիվանդությունների, այդ թվում՝ դիաբետի, Ալցհայմերի հիվանդության և արթրիտի զարգացման հետ։

Մասնագետների գնահատմամբ՝ պարոդոնտիտը հանդիպում է չափահասների 35–50%-ի շրջանում։ Ընդ որում, բորբոքումը կարող է դուրս գալ բերանի խոռոչի սահմաններից. բակտերիաներն ու դրանց տոքսինները ներթափանցում են արյան հոսքի մեջ՝ համակարգային բորբոքային ռեակցիաներ առաջացնելով ամբողջ օրգանիզմում։

Հետազոտությունների ամփոփումը ցույց է տվել, որ պարոդոնտիտը մեծացնում է սիրտ-անոթային և թոքային հիվանդությունների, ռևմատոիդ արթրիտի, երիկամների քրոնիկական հիվանդության և ինսուլտի հավանականությունը։ Այն կարող է կապված լինել նաև ինֆարկտի և վաղաժամ ծննդաբերությունների հետ։ Գիտնականների կարծիքով՝ այստեղ առանցքային դեր ունեն քրոնիկական բորբոքումը, իմունային վերահսկողության խաթարումը և օրգանիզմում բակտերիաների տարածումը։

Բոլոր դեպքերում ուղղակի պատճառահետևանքային կապը դեռևս ապացուցված չէ, սակայն լնդերի վիճակը կարող է ծառայել որպես ընդհանուր առողջության կարևոր ցուցիչ: Բերանի խոռոչի կանոնավոր հիգիենան և լնդերի հիվանդությունների ժամանակին բուժումը որպես համակարգային հիվանդությունների կանխարգելման կարևոր միջոց են դիտարկվում:

Ավելի վաղ հետազոտությունները ցույց են տվել, որ սուրճի հատիկներում պարունակվող բնական միացությունները կարող են նվազեցնել լնդերի բորբոքումը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll