• Latest news

Չիպսերի օգտագործումը կարող է վտանգավոր հետևանքների հանգեցնել. հետազոտություն

8 մայիսի, 2026  19:33

Ավստրալացի գիտնականները պարզել են, որ ուլտրա-վերամշակված սնունդը, օրինակ՝ չիպսերը, ոչ միայն նպաստում են ավելորդ քաշին, այլև ուղղակիորեն ազդում են ուղեղի աշխատանքի վրա՝ վատթարացնելով ճանաչողական ունակությունները, գրում է Daily Mail պարբերականը։

Պարբերականի տվյալներով՝ հետազոտողները վերլուծել են 40-70 տարեկան 2200 չափահասների սննդակարգը։ Ստացված տվյալները ցույց են տվել, որ ամենօրյա մենյուում ուլտրա-վերամշակված մթերքների յուրաքանչյուր հավելյալ 10%-ը (չիպսերի մեկ ստանդարտ տուփ) առաջացնում է «կենտրոնանալու ունակության նկատելի և չափելի անկում»։ Ընդ որում, այդ ազդեցությունը կապված չէ սննդակարգի ընդհանուր առողջարար լինելու հետ։

Հետազոտության առաջատար հեղինակ, կենսաքիմիկոս Բարբարա Կարդոզոն նշել է, որ ուլտրա-վերամշակումը քայքայում է սննդի բնական կառուցվածքը և ավելացնում պոտենցիալ վտանգավոր նյութեր, գրում է kp.ru-ն։ Դրանց թվում են ակրիլամիդը, որն առաջանում է օսլա պարունակող մթերքների տապակման ժամանակ, ինչպես նաև ֆտալատներն ու բիսֆենոլները։ Վերջիններս կարող են ուղեղանոթային վնասվածքներ առաջացնել՝ անոթային խնդիրների պատճառով ուղեղի հյուսվածքի վնասված միկրոհատվածներ, ինչը հանգեցնում է կենտրոնացման դժվարությունների և մեծացնում դեմենցիայի վտանգը, ընդգծել է մասնագետը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll