Ներկայացվել է նոր Calorific բջջային հավելվածը, որը կօգնի վերահսկել սննդակարգը։ Այն ցույց է տալիս, թե ինչպիսին են 200 կալորիան իրականում։ Այսինքն, այլեւս չեք կարող խաբել ինքներդ ձեզ։ Բանն այն է, որ հավելվածների մեծամասնությունը հաշվում է կալորիաների քանակը տարբեր ճաշատեսակներում, սակայն կոնկրետ մթերքի տեսքով էկվիվալենտներ չի առաջարկում։
Օրինակ, 200 կալորիան դա գետնանույշի յուղի պստիկ չափաբաժին է
Կամ դոնաթի երկու երրորդը
Բայց հատապտուղների մի ամբողջ ափսե, կամ երկու մեծ լատուկ սալաթի տերեւ
5 կիտրոնը եւս 200 կալորիա է պարունակում։
Հավելվածի անվճար տարբերակը արդեն սննդատեսակների 30 պատկեր է պարունակում։ Ավելին իմանալու համար կպահանջվի մոտ 3 դոլար վճարել։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր