• Latest news

Խաղողի ամենօրյա օգտագործումը կարող է ուժեղացնել մաշկի բնական պաշտպանությունը

21 մայիսի, 2026  11:16

Հետազոտողները պարզել են, որ խաղողի ամենօրյա օգտագործումն օգնում է մաշկին ավելի արդյունավետ պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթումից։ Դա տեղի է ունենում մաշկի առողջության համար պատասխանատու գեների ակտիվության փոփոխության շնորհիվ։ Գիտական աշխատանքի արդյունքները փաստում են, որ ընդամենը երկու շաբաթ կանոնավոր օգտագործման դեպքում խաղողը նվազեցնում է օքսիդացման սթրեսը և ամրապնդում մաշկի բնական պաշտպանիչ շերտը։

Արևմտյան Նոր Անգլիայի համալսարանի գիտնականները նկատել են, որ այն մասնակիցների մոտ, ովքեր օրական օգտագործել են մոտ երեք բաժին խաղող, մաշկի գեների էքսպրեսիայի զգալի փոփոխություններ են արձանագրվել։ Հետազոտությունը ցույց է տվել, որ խաղողը փոխում է գեների արձագանքը թե՛ ուլտրամանուշակագույն ճառագայթման ցածր չափաբաժնի ազդեցությունից առաջ, և թե՛ դրանից հետո։

Գենետիկական արձագանքը յուրաքանչյուր կամավորի մոտ անհատական է եղել, սակայն հետազոտողները բոլոր մասնակիցների մոտ էլ ընդհանուր դրական տեղաշարժեր են արձանագրել։ Ըստ զեկույցի՝ խաղողը խթանում է կերատինացման և եղջերացման գործընթացները, որոնք օգնում են ձևավորել մաշկի ամուր արտաքին պաշտպանիչ շերտը։

Հետազոտական խումբը չափել է նաև մալոնային դիալդեհիդի մակարդակը, որն ուլտրամանուշակագույն (ՈւՄ) ճառագայթման հետևանքով առաջացող օքսիդացման սթրեսի մարկեր է։ Խաղող օգտագործած մասնակիցների մոտ այդ ցուցանիշներն ավելի ցածր են եղել, ինչը փաստում է մաշկի օքսիդացման վնասվածքների նվազման մասին։

Հետազոտության ղեկավար, Արևմտյան Նոր Անգլիայի համալսարանի Դեղագիտության և առողջապահական գիտությունների քոլեջի դեկան Ջոն Պեցուտոն նշել է, որ ստացված տվյալները հաստատում են խաղողի՝ որպես «սուպերֆուդի» հատկությունները, որն օրգանիզմում կարևոր նուտրիգենոմիկ գործընթացներ է խթանում։ Ըստ նրա՝ նմանատիպ դրական ազդեցությունը կարող է տարածվել ոչ միայն մաշկի, այլև լյարդի, մկանների, երիկամների և նույնիսկ ուղեղի վրա։

Հետազոտությունն իրականացվել է Օրեգոնի նահանգային համալսարանի հետ համատեղ՝ California Table Grape Commission-ի ֆինանսական աջակցությամբ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll