Ժամանակակից ուռուցքաբանության նպատակը ոչ միայն հիվանդության հաղթահարումն է, այլև պացիենտի կյանքի որակի պահպանումը: Այսօր կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար բժիշկներն ավելի հաճախ են ընտրում օրգանպահպան վիրահատություններ կամ ենթամաշկային մաստէկտոմիա՝ միաժամանակյա պլաստիկ վերականգնմամբ: Սակայն այստեղ ի հայտ է գալիս մի նոր մտավախություն. արդյո՞ք հաջորդող ճառագայթային թերապիան չի վնասի պլաստիկ վիրաբույժի աշխատանքի արդյունքը:
Այս հարցերը մեր ռեպորտաժում պարզաբանում է «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնի Ճառագայթային թերապիայի բաժնի վարիչ Սերգեյ Գոլուբը։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day