• Latest news

Գիտնականները ստեղծում են ԱԲ մշակած առաջին վիրուսները՝ դեղամիջոցների նկատմամբ կայուն սուպերբակտերիաների դեմ

10 օգոստոսի, 2026  18:38

Գիտնականներն օգտագործում են գեներատիվ արհեստական բանականության նոր տեսակ՝ մասնագիտացված վիրուսներ մշակելու համար, որոնք որսում և ոչնչացնում են վնասակար բակտերիաները։ Այս ձեռքբերումը կարող է ճանապարհ հարթել հակաբիոտիկների նոր սերնդի համար, որոնք ունակ են հաղթահարելու դեղամիջոցների նկատմամբ կայուն «սուպերբակտերիաներին»։

Օգտագործելով Evo 2 արհեստական բանականության մոդելը, որն ունակ է ստեղծել ԴՆԹ-ի նոր հաջորդականություններ, գիտնականները (ըստ Սթենֆորդի համալսարանի անգլալեզու աղբյուրի) մշակել են վիրուսների մի շարք, որոնք հայտնի են որպես բակտերիոֆագեր. դրանք միկրոօրգանիզմներ են, որոնք ի վիճակի են ոչնչացնել բակտերիաները։

Լաբորատոր փորձարկումներում Evo 2-ի օգնությամբ ստեղծված 16 «բացառապես արդյունավետ» վիրուսների խառնուրդը կարողացել է արագորեն ոչնչացնել E. coli բակտերիաները, որոնք արդեն իսկ կայուն էին բնական ֆագերի նկատմամբ, հաղորդում է Euronews-ը։

  1. coli-ն բակտերիաների խումբ է, որոնք կարող են առաջացնել աղիքային վարակներ և դառնում են ավելի ու ավելի կայուն հասանելի հակաբիոտիկների նկատմամբ։

Հակաբիոտիկների նկատմամբ կայունությունն աճում է ամբողջ աշխարհում՝ հիմնականում նման դեղամիջոցների սխալ և չարաշահող կիրառման պատճառով: Դա բակտերիաներին ստիպում է գոյատևման ուղիներ մշակել՝ առկա դեղամիջոցներն անօգուտ դարձնելով։

«Եթե բակտերիաները կայունություն են ձեռք բերում մեկ ֆագի նկատմամբ, դեղամիջոցի համար ամեն ինչ ավարտվում է»,- ասել է Սթենֆորդի համալսարանի ինժեներ-քիմիկոս և հետազոտության համահեղինակ Բրայան Հին:

«Բայց եթե խառնուրդում առկա են միանգամից մի քանի գենետիկորեն տարբեր ֆագեր, բակտերիաների համար շատ ավելի դժվար կլինի կայունություն մշակել ամբողջ կոկտեյլի նկատմամբ»։

Հետազոտողները նշում են, որ ապագայում այս տեխնոլոգիան կարելի է օգտագործել նաև այլ վտանգավոր բակտերիաների դեմ պայքարելու համար, որոնք, օրինակ, տուբերկուլյոզ են առաջացնում, կամ տարածված ներհիվանդանոցային վարակներ, ինչպիսին է MRSA-ն՝ մեթիցիլին-կայուն ոսկեգույն ստաֆիլոկոկը:

Հետազոտողները Evo 2 ԱԲ մոդելը տեղադրել են բաց և անվճար հասանելիությամբ բոլոր ցանկացողների համար, ինչը մտահոգություններ է առաջացրել անվտանգության տեսանկյունից։

Աշխատության հեղինակներն ընդունում են, որ գործիքի հրապարակումը բաց հասանելիությամբ անվտանգության շուրջ քննարկումներ է հարուցել, և որ գլխավոր մտավախություններից մեկը կապված է նրա հետ, որ «չարագործները» կարող են օգտագործել գործիքի փոփոխված տարբերակները՝ վտանգավոր կենսաբանական գործակալներ ստեղծելու համար:

«Ինչպես նշում են իրենք՝ հեղինակները, դա, մեղմ ասած, կարգավորման և անվտանգության լուրջ հարցեր է առաջացնում»,- ասել է Մեծ Բրիտանիայի Ռեդինգի համալսարանի բջջային միկրոբիոլոգիայի դոցենտ Սայմոն Քլարկը, որը չի մասնակցել հետազոտությանը։

«Թեև նման հետազոտությունները սովորաբար խստորեն վերահսկվում են, մասամբ հանգստացնող է, որ այդ գիտնականները լրացուցիչ զսպվածություն են դրսևորել և նախատեսել են կարևոր սահմանափակումներ: Սակայն ոչ մի երաշխիք չկա, որ ցանկացած այլ գիտնական, որը կորոշի զբաղվել նմանատիպ բանով, նույնքան զգույշ կլինի»,- հավելել է նա։

Նրա գնահատմամբ՝ այսօրվա դրությամբ բնական պաթոգենները շատ ավելի մեծ սպառնալիք են, քան արհեստական բանականության օգնությամբ ստեղծվածները, քանի որ դրանք ավելի հեշտ է ձեռք բերել և դրանց արտադրությունը կազմակերպել, քան զրոյից նոր գործակալներ մշակել։

Ըստ հեղինակների՝ արհեստական բանականության օգնությամբ նախագծված կենսաբանության առավելություններից մեկը, բնական էվոլյուցիայի համեմատ, այն է, որ անվտանգության մեխանիզմները կարելի է ներդնել բուն գործընթացի մեջ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll