• Latest news▼

Գործերը հետաձգելու սովորությունը դարձել է երիտասարդների սթրեսի գլխավոր պատճառը․ PLOS

20 հոկտեմբերի, 2026  12:48

Քեմբրիջի համալսարանի հետազոտողները պարզել են, որ պրոկրաստինացիան՝ կարևոր գործերը հետաձգելու սովորությունը, ուսանողների շրջանում սթրեսի ամենատարածված պատճառներից մեկն է։ Բացի այդ, այն մյուս բոլոր խնդիրներից առավել հաճախ է բացասաբար անդրադարձել առաջադիմության վրա։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են PLOS ONE պարբերականում։

Գիտնականները վերլուծել են ԱՄՆ 97 բուհերի 65 950 ուսանողների շրջանում անցկացված հարցման տվյալները։ Մասնակիցներին հարցրել են ուսմանը, առողջությանն ու առօրյա կյանքին առնչվող 36 խնդիրների մասին, այդ թվում՝ ֆինանսական դժվարությունների, տագնապայնության, դեպրեսիայի, քնի խանգարումների և ընտանեկան բարդությունների:

Պրոկրաստինացիան ամենատարածված խնդիրն է եղել․ դրա մասին նշել է հարցվածների 72,3%-ը։ Ընդ որում, ուսանողների 45,7%-ն ընդգծել է, որ գործերը հետաձգելն իրենց մոտ ուժեղ սթրես է առաջացրել։ Բացի այդ, մասնակիցների 45,4%-ը հայտնել է, որ այն բացասաբար է ազդել ուսման վրա։

Այս սովորության ազդեցությունն առաջադիմության վրա զգալիորեն ավելի ակնառու է եղել, քան մի շարք այլ խնդիրներինը։ Օրինակ՝ գնահատականների վրա պրոկրաստինացիան անդրադարձել է 2,8 անգամ ավելի հաճախ, քան ֆինանսական դժվարությունները, և 3,5 անգամ ավելի հաճախ, քան ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշը (ՈՒՊՀՀ)։

Խնդիրն առավել նկատելի է եղել բակալավրիատի ուսանողների շրջանում, թեև լայնորեն տարածված է եղել նաև մագիստրատուրայում և ասպիրանտուրայում սովորողների մոտ։

Հետազոտողները պրոկրաստինացիան բնորոշում են որպես գործողությունների անհիմն հետաձգում՝ չնայած հնարավոր բացասական հետևանքներին։ Ուսման ընթացքում դա կարող է դրսևորվել առաջադրանքների կատարման վերջնաժամկետների անընդհատ հետաձգմամբ, քննություններին վերջին պահին պատրաստվելով և կարևոր նախագծերի ուշացմամբ։ Նման վարքագիծը կարող է ուժգնացնել սթրեսը և նվազեցնել արդյունավետությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll