• Latest news▼

Մարդու գիտակցությունը վայրկյանում 15 անգամ փոխում է «իրականությունը»․ bioRxiv

26 հոկտեմբերի, 2026  11:34

Նեյրոկենսաբանները պարզել են, որ մակակաների ուղեղն արագորեն հերթագայում է երկու պատկերների արտապատկերումը, թեև դրանցից մեկը, գիտափորձի պայմանների համաձայն, պետք է մնար գիտակցական ընկալումից դուրս։ Անցումները տեղի են ունեցել վայրկյանում մոտ 15 անգամ։ Աշխատության նախնական տարբերակը հրապարակվել է bioRxiv հարթակում և դեռևս չի անցել անկախ գիտական գրախոսություն։

Բերքլիի Կալիֆոռնիական համալսարանի գիտնականների խումբը կիրառել է բինօկուլյար ճնշման մեթոդը։ Սկզբում մեկ աչքին ցուցադրել են դեմք, իսկ հետո մյուսին՝ նոր պատկեր՝ առանց առաջինը հեռացնելու։ Սովորաբար նման ցուցադրման դեպքում գիտակցական ընկալման մեջ սկսում է գերակայել երկրորդ նկարը։

Մեթոդը նախ փորձարկել են մարդկանց վրա, որոնք կարող էին հայտնել, թե կոնկրետ ինչ են տեսնում։ Այնուհետև գիտնականները գրանցել են մրցակցող պատկերներն ուսումնասիրող մակակաների ուղեղի հարյուրավոր նեյրոնների ակտիվությունը։ Հատուկ ուշադրություն է դարձվել կեղևի այն հատվածներին, որոնք մասնակցում են դեմքերի ճանաչմանը։

Պարզվել է, որ նեյրոնները գերակայող պատկերներն անընդմեջ չեն արտապատկերել։ Նրանց ակտիվությունը հերթագայվել է երկու վիճակների միջև. մեկն ավելի ճշգրիտ էր արտացոլում ընկալմանը հասանելի պատկերը, մյուսը՝ ճնշվածը։ Այդ ազդանշանների միջոցով հաջողվել է վերականգնել երկու նկարների բովանդակությունը։

Ընդ որում, այդ երկու վիճակները լիովին համարժեք չեն եղել։ Գիտակցվող պատկերի արտապատկերման պահերին նեյրոնային արձագանքի ընտրողականությունն ավելի ուժեղ է արտահայտվել։ Նմանատիպ օրինաչափություններ են հայտնաբերվել նաև նախաճակատային կեղևում։

Այս արդյունքը չի նշանակում, թե մարդու գիտակցությունը տառացիորեն անհետանում է կամ վայրկյանում 15 անգամ փոխում «իրականությունը»։ Արագ անցումները գրանցվել են կապիկների նեյրոնային ազդանշաններում՝ հատուկ ստեղծված տեսողական կոնֆլիկտի պայմաններում, և պարտադիր չէ, որ սուբյեկտիվ ընկալումը փոխվի նույն հաճախականությամբ։

Հեղինակները ենթադրում են, որ տեղեկատվության հասանելիությունը գիտակցությանը կարող է կախված լինել ոչ միայն այն բանից, թե ուղեղի որ հատվածում է այն ներկայացված, այլև նեյրոնային ակտիվության ժամանակային կազմակերպումից։ Այս վարկածը ստուգելու համար կպահանջվեն հետագա հետազոտություններ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll