• Latest news

Ցանկանում եք քա՞շ գցել՝ միայն ութ ժամվա ընթացքում սնվեք

4 դեկտեմբերի, 2014  23:41

Հետազոտությամբ հաստատվել է, որ ամեն օր միայն ութ ժամվա ընթացքում սնվելով կարելի է նշանակալի չափով քաշ կորցնել:

Օրվա ընթացքում սննդառությանը հատկացված ժամանակահատվածի սահմանափակումը կարող է ոչ միայն ճարպակալման մակարդակի, այլեւ՝ երկրորդ տիպի շաքարախտի առաջացման ռիսկի նվազեցման միջոց ծառայել: Եվ էական չէ՝ ութ ժամերի ընթացքում ճարպոտ սնունդ եք ընդունում, թե քաղցր: Առաջարկվող ռեժիմը նույնիսկ անառողջ սննդակարգի պատճառած վնասները չեզոքացնելու հնարավորություն է ընձեռում, հավաստիացնում է The Daily Mail-ը:

Բանն այն է, որ երբ սննդառության կոնկրետ ռեժիմ եք պահպանում, օրգանիզմը սկսում է ավելի հեշտությամբ սննդի ընդունման ժամկետները կանխորոշել եւ պատրաստ լինել՝ կալորիաների այրման համար: 

Միայն ութ ժամվա ընթացքում, ասենք՝ առավոտյան 9:00-ից մինչե 17:00-ն սնունդ ստացող լաբորատոր մկների՝ ողջ օրվա ընթացքում նույնչափ կալորիա ընդունած կրծողների նկատմամբ համեմատական վերլուծությունը ցույց է տվել, որ առաջիններն առավել առողջ օրգանիզմ եւ բարեկազմ մարմին ունեն:

Նույնիսկ ճարպակալած մկները, ութժամյա սննդառության անցնելու արդյունքում, մի քանի օրվա ընթացքում մարմնի կշռի 5 տոկոսը կորցնելու հնարավորություն են ձեռք բերել՝ նույնչափ կալորիականությամբ սնունդ ընդունելով:

Հետազոտությունը ԱՄՆ Քալիֆորնիա նահանգում գործող Սալքի ինստիտուտում է իրականացվել:

Գիտնականների համոզմամբ, սննդառության ռեժիմը օրգանիզմի համար կանխատեսելի դարձնելով, վերջինիս մարսողական համակարգի եւ գեների ու սպիտակուցների աշխատանքը համաժամանակեցնելու եւ սննդի մշակմանն ավելի լավ պատրաստվելու հնարավորություն է ընձեռնվում:

Առաջարկվող ռեժիմը նաեւ աղիքներում առկա՝ նյութափոխանակությանը նպաստող մանրէների հավասարակշռության վրա է անդրադառնում: Մի խոսքով, Cell Metabolism ամսագրում նկարագրություն գտած հետազոտության արդյունքները հերթական վկայությունն են առ այն, որ սննդի բաղադրությունն ու սննդառության ժամկետները հավասարապես կարեւոր են մարդու համար:

Հատկանշական է նաեւ այն, որ ութժամյա ռեժիմի պաշտպանիչ ազդեցությունը նույնիսկ հանգստյան օրերին հատուկ անսահմանափակ սննդառության պայմաններում է պահպանվում, ինչը հրաշալի է նորություն է դիետաներից նեղվողների համար՝ այն հանգամանքով, որ ժամանակ առ ժամանակ «չափերն անցնելով»  ոչ մի վնաս չեք հասցնի ինքներդ Ձեզ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll