• Latest news

Առաջին անգամ աշխարհում փոխպատվաստված արգանդով կանայք բարեհաջող ծննդաբերել են

4 դեկտեմբերի, 2014  10:37

Շվեդիայում երկու՝ մորից փոխպատվաստված արգանդով կանայք բարեհաջող ծննդաբերություն են ունեցել, հաղորդում է The Telegraph-ը:

Արգանդի փոխպատվաստումը նոր հնարավորություններ է ծնում առանց մանկածին օրգանի ծնված կամ էլ քաղցկեղի ու անհաջող ծննդաբերության արդյունքում (արգանդի հեռացումը կյանքի համար վտանգավոր հետծննդաբերական արյունահոսության դադարեցման վերջին միջոցն է հանդիսանում) դրանից զրկված կանանց համար:

Ծննդաբերության երկու դեպքերն էլ շուրջ մեկ ամիս առաջ Գյոթեբորգում են տեղի ունեցել՝ կեսարյան հատմամբ: Ծննդկաններից մեկը (29 տարեկան) առանց արգանդի էր ծնվել, մյուսի (34 տարեկան) վերարտադրողական օրգանն էլ քաղցկեղի բուժման նպատակով էր հեռացվել: Բժիշկներից երկար ժամանակ էր պահանջվել՝ նրանց մայրերին համոզելու համար, որ կարող են իրենց դստեր դոնորը դառնալ, քանի որ նրանք խիստ կասկածանքով էին վիրահատության բարեհաջող ելքին վերաբերվում: 

Շվեդ մասնագետներն ընդամենը ինը կանանց նկատմամբ են արգանդի փոխպատվաստում իրականացրել (5 դեպքում օրգանը մորից է ստացվել, 4-ում՝ մերձավոր ազգականից): Սակայն ավելի ուշ կանանցից երկուսի մոտ բարդություններ են առաջացել (ինֆեկցիաներ եւ մակարդուկների ձեւավորում՝ արյունատար անոթներում), ինչի արդյունքում օրգանը կրկին հեռացվել է: Մյուս դեպքերում արգանդի մեջ սաղմ է ներարկվել, եւ հղիություն առաջացել:

Ավելի քան 15 տարի վիրահատության վիրաբուժական տեխնիկայի կատարելագործմամբ զբաղված պրոֆեսոր Մաթս Բրենստրյոմի (Mats Brännström) խոսքով, բարեհաջող ծննդաբերության դեպքերը արգանդի փոխպատվաստման օգտակարության առհավատչյան են հանդիսանում՝ այդ մակարդակի միջամտությամբ կարելի է վերջին անբուժելի՝ արգանդային անպտղության հաղթահարումն ապահովել: Արգանդի փոխպատվաստումը կարող է նաեւ մի քանի անգամ անընդմեջ վիժում ունեցած կանանց համար օգտակար գտնվել:

Արգանդի փոխպատվաստում նախկինում միայն Թուրքիայում եւ Սաուդյան Արաբիայում են իրականացվել, սակայն սա առաջին դեպքն է, երբ վիրահատություններին բարեհաջող ծննդաբերության դեպքեր են հաջորդում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել