• Latest news

Ինչո՞վ է վտանգավոր «տոնական շատակերությունը». բացատրում է գաստրոէնտերոլոգը

27 դեկտեմբերի, 2014  14:03

Ամանորյա տոներին մարդկանց մեծամասնությունը մոռանում է սովորական սննդակարգի մասին եւ սկսում շատ ուտել: Գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը պնդում է, որ ամենօրյա շատակերություն  այլ բան է, իսկ հանկարծակի «տոնական շատակերությունը»՝ միանգամայն այլ:

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նա պատմել է, թե ինչու է «հանկարծակի» շատ ուտելը վնասակար, եւ թե ինչ է կատարվում այդ ժամանակ օրգանիզմի հետ:

Պարզվում է՝ մարսողական համակարգն ամեն օր կարող է մարսել որոշակի քանակությամբ սնունդ, իսկ եթե սնունդը հանկարծ շատ է լինում, այն մեծապես ծանրաբեռնում է օրգանիզմը, որն ի վիճակի չի լինում այդ ամենը մարսել: Արդյունքում թերի մարսված սնունդը կուտակվում է աղիներում: 

Օրգանիզմը չի կարող ո´չ դուրս հանել այդ ամբողջ ավելցուկը, ո´չ էլ մարսել այն: Մարդն այդ ժամանակ իրեն սկսում է վատ  եւ թույլ զգալ, սրտխառնոց է զգում. օրգանիզմն այդ ընթացքում ամեն ինչ անում է ավելորդ սննդից ազատվելու համար, եւ փորլուծություն կամ փսխում է սկսվում:

Ե´վ փսխումը, ե´ւ փորլուծությունը մեզ համար կարծես թե վատ են եւ ցավոտ, սակայն մենք պետք է հասկանանք, որ շատ ուտելուց հետո օրգանիզմն այդ ձեւով փորձում է ինքն իրեն պաշտպանել՝ ջանալով առավելագույնս արագ դուրս մղել անպետք ամեն բան:

Շատ ուտելուց հետո առաջացած մյուս խնդիրը կապված է ծանրաբեռնված օրգանիզմի՝ իր պաշտպանող գործառույթների կորստի հետ, որի արդյունքում, տարբեր վիրուսներ եւ մանրէներ մեծ հավանականությամբ կարող են վնասել մարսողական համակարգը եւ առաջացնել ստամոքսի կամ աղիների բազմապիսի բորբոքային հիվանդություններ:

Ի դեպ, ցուրտը եւ ալկոհոլի չարաշահումը նույնպես թուլացնում են օրգանիզմը, այնպես որ շատ ուտելու հետ միասին դրանք օրգանիզմին մեծ հարված կարող են հասցնել:

Հենց այդ պատճառով մասնագետն առաջարկում է ամանորյա տոներին զսպել ախորժակն ու ալկոհոլը չչարաշահել: Սեղանին համեղ ուտելիքներ շատ կլինեն, բայց ամեն դեպքում ցանկալի է զսպել ցանկությունները եւ ամեն ինչից չհամտեսել:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել