• Latest news

Մեծ քանակությամբ լուծողականը կարող է մահացու վտանգավոր լինել

11 հունվարի, 2014  11:27

Սննդի եւ դեղերի վերահսկման ամերիկյան գործակալությունը (FDA) նախազգուշացնում է, որ որոշ լուծողականներ պոտենցիալ վտանգավոր են դեղաչափերին չհետեւող կամ առողջության հետ որոշակի խնդիրներ ունեցող սպառողների համար:

Բանն այն է, որ հարյուրավոր հաղորդագրություններ են եղել նատրիումի  ֆոսֆատային լուծողականների լուրջ կողմնակի ազդեցությունների վերաբերյալ, այդ թվում 13 մահվան դեպքի մասին, հաղորդում է կազմակերպությունը:

FDA նշում է, որ նատրիումի ֆոսֆատը պետք է օգտագործել միանվագ, ճիշտ չափաբաժնով, օրական մեկ անգամ, եւ այն չի կարելի ընդունել երեք օրից ավելի: Պերորալ կամ ռեկտալ մեկ դեղաչափից հետո կղազատում չունեցած մարդիկ չպետք է ընդունեն դեղամիջոցի լրացուցիչ դեղաչափ, նախազգուշացնում է կազմակերպությունը:

Լուծողականները արտադրվում են տարբեր ձեւերով, տարբեր բաղադրիչներով, տեղեկացնում է Newsmax Health-ը։

«Իմաստն այն  է, որ այս դեղամիջոցները անվտանգ են առողջ մեծահասակների եւ ավագ տարիքի երեխաների համար, եթե նրանք խստորեն հետեւում են նշված դեղաչափերին, եւ չեն ընդունում դեղն ավելի հաճախ կամ ավելի մեծ քանակությամբ»,- ասել է Մոնա Հուրանան՝ առանց դեղատոմսի դեղամիջոցների կարգավորման բաժնի բժիշկ եւ երիկամների հիվանդությունների մանկական մասնագետ:

FDA գրանցել է 54 լուրջ կողմնակի ազդեցություն փորկապությամբ տառապող  մեծահասակների  եւ երեխաների մոտ առանց դեղատոմսի նատրիումի ֆոսֆատի պերորալ կամ ռեկտալ ընդունման հետեւանքով: Գրանցվել է 13 մահվան ելքով դեպք, մահացածներից մեկը երեխա է։

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll