• Latest news

5 սննդամթերք սթրեսի դեմ պայքարելու համար

21 հունվարի, 2015  21:40

Վերջին օրերին Հայաստանում մարդկանց տրամադրության վրա բացասական ազդեցություն ունեցող եւ շատերի համար լուրջ սթրեսի պատճառ դարձած բազմաթիվ իրադարձություններ են տեղի ունեցել: NEWS.am Medicine-ի խմբագրությունը Ձեր ուշադրությանն է ներկայացնում սննդամթերքների ցուցակ, որոնք արդյունավետ են սթրեսի դեմ պայքարի հարցում եւ կօգնեն հանգստանալ եւ հավաքել մտքերը.

1. Բանան

Սթրեսի դեմ պայքարի լավագույն սննդամթերքներից մեկը բանանն է: Բանն այն է, որ բանանը В խմբի վիտամիններ եւ հարմին ալկալոիդ է պարունակում, որոնց շնորհիվ այս մրգերը ոչ միայն բարձրացնում են տրամադրությունը եւ մեզ էներգիա հաղորդում, այլեւ օգնում են ազատվել անքնությունից: Իհարկե, շատ բանան ուտել խորհուրդ չի տրվում, քանի որ դրանք բավականին մեծ կալորիականություն ունեն, բայց եթե Դուք սթրեսային վիճակում եք գտնվում, փորձեք մեկ-երկու բանան ուտել: Դուք անմիջապես ավելի լավ կզգաք:

2. Շոկոլադ

Շատերը սովորել են սթրեսը շոկոլադի մեջ խեղդել, եւ դա միանգամայն բացատրելի է, քանի որ այն տրամադրությունը բարձրացնող եւ սթրեսի դեմ պայքարել օգնող բազմաթիվ օգտակար նյութեր է պարունակում: Օրինակ՝ շոկոլադը հարուստ է շատ բնական հակադեպրեսանտներով, որոնց ազդեցությամբ օրգանիզմում բարձրանում է էնդորֆինների՝ երջանկության հորմոնների մակարդակը: Բացի դրանից, շոկոլադը մագնեզիում է պարունակում, որը հանգստացնում է նյարդային համակարգը:

3. Ցիտրուսներ

Մանդարինները, նարինջներն ու կիտրոնները С վիտամինի լավ աղբյուրներ են: Ցիտրուսներն օգնում են «լավ տրամադրության հորմոններ» արտադրել եւ բարձրացնել արտաքին ազդեցությունների հանդեպ օրգանիզմի դիմադրողականությունը: Ի դեպ, այս վիտամինով հարուստ  են նաեւ մասուրը, սեւ հաղարջը, հապալասն ու կիվին: Այս մրգերն ու հատապտուղները նույնպես շատ արդյունավետ են սթրեսի դեպքում:

4. Թեյ

Սթրեսի դեմ պայքարում թեյը եւս կարող է օգնել: Օրինակ՝ սեւ թեյը կարգավորում է իմունային համակարգի աշխատանքը, բարձրացնում է սթրեսահանդուրժողականությունը, կայտառացնում եւ բարձրացնում տրամադրությունը: Իր մեջ հակաօքսիդանտների եւ С վիտամինի շնորհիվ կանաչ թեյը նպաստում է սթրեսային հորմոնների արտադրման նվազեցմանը, հանգստացնում է եւ նույնիսկ օրգանիզմը պաշտպանում սթրեսի վնասակար ազդեցությունից:

5. Կաթնամթերք

Կալցիումով հարուստ կաթնամթերքները նույնպես շատ արդյունավետ են սթրեսային իրավիճակների դեպքում: Կալցիումը թուլացնում եւ հանգստացնում է մկանները, ուստի բնական «հանգստացնող» է համարվում: Եթե Ձեզ հանգստանալ է անհրաժեշտ, փորձեք մի բաժակ կաթ խմել կամ էլ մի քիչ ոչ աղի պանիր ուտել:

Ի դեպ, լոլիկը եւս շատ արդյունավետ է սթրեսից ձերբազատվելու համար, բայց այն Հայաստանում ձմռանն այդքան էլ շատ չի լինում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է