• Latest news

Տաք գուլպաներն ու տաք քիթը կարող են օգնել կանխել գրիպն ու մրսածությունը

22 հունվարի, 2015  14:53

Քարդիֆի համալսարանի մրսածության կենտրոնի տնօրեն Ռոն Էքլսը պնդում է, որ սառած ոտքերը կարող են նպաստել գրիպի եւ մրսածության առաջացմանը: Նա արդեն 25 տարի ուսումնասիրում է մրսածության խնդիրը եւ վերջերս այդ թեմայով գրականության դիտարկում  է կատարել:

Նրա խոսքով, շատ հիվանդությունների հարուցիչներն ի սկզբանե գտնվում են մեր քթի մեջ, բայց մեզ վնաս չեն հասցնում: Սակայն, եթե հանկարծ ոտքերը սառչում են, քթի ջերմությունը նույնպես ընկնում է, անոթները նեղանում են, եւ քթի արյան մատակարարումը՝ դանդաղում: Դրա պատճառով կրճատվում է վիրուսների դեմ պայքարող արյան սպիտակ բջիջների քանակը, եւ վիրուսներն ի վերջո ներթափանցում են օրգանիզմ՝ դառնալով գրիպի եւ մրսածության զարգացման պատճառ:

 «Եթե չեք ցանկանում հիվանդանալ, պետք է քիթը տաք պահել, տաք հագուստ կրել եւ ոտքերը չթացացնել»,-ասել է բժիշկ Էքլսը:

Ոչ շատ վաղուց ամերիկացի հետազոտողները պարզել են, որ մրսածության հարուցիչներն ավելի հեշտ են բազմանում 33◦C-ի (քթի ներսի ջերմաստիճանը) դեպքում, քան 37-ի (մարմնի խորը ներքին ջերմաստիճանը): Այսպիսով, իմունային համակարգը 33 աստիճանի դեպքում այնքան արդյունավետ չի գործում, որքան ավելի բարձր ջերմաստիճանի դեպքում:

Երբ ամբողջ մարմինը սառչում է, դա նույնպես իջեցնում է իմունիտետը: Բայց հետաքրքիր է, որ բերանի սառչելը (պաղպաղակից կամ սառն ըմպելիքներից) ոչ մի կերպ չի ազդում հիվանդանալու հավանականության վրա, ուստի բժիշկ Էքլսի խոսքով ձմռանը հանգիստ կարելի է պաղպաղակ ուտել, բայց քիթն ու ոտքերն անհրաժեշտ է տաք պահել:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել