• Latest news

Նախաճաշից հրաժարվելը կարող է տարեկան 12 կգ-ով գիրանալուն հանգեցնել

28 հունվարի, 2015  12:53

Շաբաթն առնվազն երեք անգամ չնախաճաշող մարդիկ օրական 252 կալորիա ավելի շատ են ստանում, քան նրանց հարկավոր է, եւ քան նրանք կուտեին, եթե նախաճաշեին: Տարեկան կտրվածքով մոտ 91 980 հավելյալ կալորիա է ստացվում, որոնք կարող են 12-13 կգ-ով քաշի ավելացմանը հանգեցնել: Այսպիսի եզրահանգման են եկել Breakfast Week-ի շրջանակում իրականացրած հետազոտության հեղինակ գիտնականները:

Բանն այն է, որ, նախաճաշից հրաժարվելով, մարդն անպայման կցանկանա ուտել, ընդ որում, որպես կանոն, շատ վնասակար եւ բարձր կալորիականությամբ մի ինչ-որ բան: Ինչպես հետազոտությունն է ցույց տվել, նախաճաշից հրաժարվող մարդիկ ավելի հաճախ ուտում են չիփսեր, շոկոլադ եւ թխվածքաբլիթներ: Օրական հավելյալ կալորիաների այդպիսի քանակը կարող է նպաստել տարվա ընթացքում 12-13 կգ ձեռք բերելուն, եթե, իհարկե, մարդը ֆիզիկական ակտիվության օգնությամբ չայրի լրացուցիչ կալորիաները:

2000 մարդու շրջանում ուսումնասիրությունը ցույց է տվել, որ յուրաքանչյուր տասներորդ մարդն ընդհանրապես չի նախաճաշում: Իսկ 37%-ն աշխատանքային շաբաթվա ընթացքում ժամանակ առ ժամանակ է նախաճաշում: 45%-ը խոստովանել է, որ նախաճաշից հրաժարվելը կեսօրին նրանց մոտ քաղց է արթնացնում:

30%-ը հոգնածություն եւ ուժերի բացակայություն է ունեցել, 14%-ը նյարդային է դարձել: Սովորաբար մարդիկ չեն նախաճաշել, քանի որ քաղցած չեն եղել (30%) կամ էլ առավոտյան նախընտրել են անկողնում ավելի երկար պառկել (23%): 12%-ը պարզապես մոռացել է նախաճաշել, իսկ եւս 12%-ն էլ չափազանց զբաղված է եղել նախաճաշ պատրաստելուն ժամանակ հատկացնելու համար:

Գիտնականների խոսքով, նախաճաշը միանշանակորեն ազդում է այն բանի վրա, թե ինչ սննդամթերքներ կուտի մարդն օրվա ընթացքում: Օրինակ, եթե մարդը չի նախաճաշել, 27% դեպքերում նա հետո շոկոլադե սալիկ է կերել, իսկ 10% դեպքերում ճաշին գազավորված ըմպելիք է գնել: Պատճառը հավանաբար այն է, որ նախաճաշի բացակայության պատճառով արյան մեջ շաքարի մակարդակը կտրուկ նվազում է, եւ մարդը քաղցր եւ հագեցնող ինչ-որ բանի կարիք է ունենում: Իսկ եթե մարդը նախաճաշել է, ցուցիչները կրճատվել են համապատասխանաբար 13% и 4%-ով:

Դիետոլոգները խորհուրդ են տալիս անպայման նախաճաշել առավոտյան, քանի որ այն կօգնի պահպանել առողջությունն ու նորմալ քաշը: Եթե առավոտյան Դուք չեք ցանկանում ուտել, մի ինչ-որ թեթեւ բան ընտրեք: Կամ էլ ավելի ուշ նախաճաշեք, օրինակ՝ աշխատավայրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել