• Latest news

Մարդու մահվան ժամանակը կարելի է նախօրոք որոշել. գիտնականներ

3 փետրվարի, 2015  16:31

Մարդու կենսաբանական տարիքը գրանցված է ԴՆԹ-ում, ապացուցել են գիտնականները: Նրանք հետեւյալ եզրահանգումն են կատարել. մարդիկ, ում ԴՆԹ-ում կենսաբանական տարիքը գերազանցում է  իրական տարիքը, վաղաժամ են մահանում:

Գիտնականները լայնածավալ հետազոտություն են կատարել, որին 5 000 տարեց մարդ է մասնակցել: Ընդ որում, հետազոտությունը չորս փուլից է բաղկացած եղել,  եւ իրականացվել է 14 տարի շարունակ: Այդ ողջ ընթացքում Էդինբուրգի համալսարանի մասնագետները Ավստրալիայի եւ ԱՄՆ-ի հետազոտողների համագործակցությամբ հետեւել են հիվանդների ԴՆԹ-ի վիճակին, որի համար նրանք նախնական փուլում յուրաքանչյուր մասնակցից արյան օրինակներ են վերցրել:

Հետագայում մշտապես համեմատական չափումներ են իրականացվել:

Պարզվել է, որ հենց ԴՆԹ-ում են  գրանցված բոլոր քիմիական ռեակցիաները, որոնք տեղի են ունենում մարդու օրգանիզմում նրա կյանքի ընթացքում, եւ հենց այդ ռեակցիաներն են ազդում կենսաբանական տարիք վրա: Եվ, ըստ այդմ, նաեւ կյանքի տեւողության վրա, գրում է Daily Mail-ը, ուստի որքան շատ է կենսաբանական տարիքը, այնքան ավելի արագ է մարդը մահվան մոտենում:

«Հետազոտությունը ընդարձակում է երկարակեցության եւ առողջ ծերության մասին պատկերացումները: Նաեւ բարելավում է կյանքի տեւողության կանխատեսումը՝ ներառելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են՝ ծխելը, շաքարախտը եւ սիրտ-անոթային հիվանդությունները»,-հայտարարել է հետազոտության հեղինակ, Ծերության ճանաչողական խնդիրների կենտրոնի եւ Էդինբուրգի համալսարանի պորֆեսոր Յան Դերին:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll