Չափից ավելի շատ ուտելը կարող է վնասակար լինել առողջության համար. շատակերության հետեւանքով, հնավոր է, մարսողական համակարգի խնդիրներ առաջանան, իսկ օրգանիզմի դիմադրողականությունը՝ ընկնի՝ այդկերպ խոցելի դառանալով տարբեր վիրուսների եւ բակտերիաների զարգացման համար: Գիտությանը նույնիսկ հայտնի են շատակերության հետեւանքով մահվան դեպքեր:
Իսկ ի՞նչ պետք է անել, եթե չափից շատ եք կերել եւ վատ եք զգում: Այս հարցի վերաբերյալ NEWS.am Medicine-ը զրուցել է գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանի հետ:
Եթե Դուք չափից շատ ուտելուցել հետո շատ վատ չեք զգում, պարզապես սրտխառնոց ունեք կամ փորլուծությունից կամ փսխումից հետո ավելի լավ եք Ձեզ զգում, ապա, բժշկի խոսքով, պետք է անել հետեւյալը՝
1. Մեկ օր ոչինչ չուտել, խմել միայն ջուր կամ քիչ քանակությամբ հյութ: Բայց պետք է հաշվի առնել, որ բոլորին չի թույլատրվում քաղցած մնալ, ուստի պետք է հաշվի առնել օրգանիզմի առանձհատկությունները: Եթե մարդը չի կարող սոված մնալ՝ առողջական վիճակից ելնելով, ուրեմն ցանկալի է, որ նա խորհրդակցի բժշկի հետ եւ պարզի, թե ինչպես պետք է լուծել մարսողական համակարգի խանգարումը:
2. Հաջորդ օրվա ընթացքում անհրաժեշտ է օգտագործել միայն հեղուկ կերակուր: Կարելի է ուտել կարտոֆիլի խյուս, ջրիկ շիլա: Բժիշկը խորհուրդ է տալիս կերակուրը պատրաստել հարիչի օգնությամբ, որպեսզի ջրալի լինի:
3. Երրորդ օրը կարելի է ջրալի ճաշեր ուտել:
4. Եթե 4-րդ օրը Ձեզ լավ եք զգում եւ թունավորման կամ մարսողական համակարգի խանգարումներ չկան, կարելի է վերադառնալ սնման սովորական ռեժիմին:
Մանասյանը հիշեցրեց, որ վերոնշյալ թվարկումները կիրառելի են ոչ միայն չափից շատ ուտելու հետեւանքով առաջացած խնդիրները կարգավորելու համար, այլեւ մարսողական համակարգի այլ խախտումների դեպքում: Բայց եթե Ձեր վիճակը չի լավանում, փսխումը եւ փորլուծությունը շարունակվում են այդ թվում՝ գիշերը, ուրեմն պետք է դիմել բժշկի: Նրա խոսքով՝ մասնագետի օգնությանը նաեւ պետք է դիմեն մարսողական խանգարում ունեցող այն տարեց անձինք, որոնք ճնշման կամ սրտանոթային համակարգի հետ կապված խնդիրներ ունեն:






