• Latest news

Ո՞ր սննդակարգն է նպաստում հղիանալուն

17 փետրվարի, 2015  14:12

Ճիշտ սննդակարգը նպաստում է հղիանալուն, նշում է մանկաբարձուհի եւ պտղաբերության մասնագետ Զետա Վեսթը: «Eat Yourself Pregnant» իր նոր գրքում նա պատմում է այն մասին, թե ինչպես պետք է սնվել հղիանալու համար:

Ինչպե՞ս պետք է սնվել դաշտանային ողջ ցիկլի ընթացքում

Դաշտանային ցիկլի տարբեր օրերին կնոջ օրգանիզմում արտադրվում են տարբեր հորմոններ, որոնք էլ ազդում են նրա ինքնազգացողության, արտաքին տեսքի եւ նույնիսկ քաշի վրա: Զետա Վեսթի խոսքով՝ ճիշտ սնվելու միջոցով կարելի օգնել օրգանիզմին ավելի հեշտ հաղթահարել ցիկլի ընթացքում ի հայտ եկող խնդիրները:

Դաշտանային ցիկլի առաջին փուլ

Նոր դաշտանային ցիկլի առաջին օրը շատ կանայք դառնում են ավելի հանգիստ՝ հաղթահարելով նախորդ ցիկլի ավարտին առաջացած լարվածությունն ու նյարդայնությունը: Կանանցից ոմանք կարող են հոգնածություն եւ հյուծվածություն զգալ, ինչը նույնպես բնական է: Այս ընթացքում մասնագետը խորհուրդ է տալիս խուսափել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից եւ ավելի շատ հանգստանալ: Իսկ ինչ վերաբերվում է սննդին, ապա առաջնահերթություն է համարվում C,B վիտամիններով եւ երկաթով հարուստ սնունդը:

Վիտամին C-ով հարուստ է մրգերի եւ բանջարեղենի մեծ մասը, սակայն դրա լավագույն աղբյուր են համարվում ցիտրուսները, հատապտուղները, կիվին, կանաչ բանջարեղենը եւ կարմիր բիբարը:

Վիտամին B-ի պահանջը կարելի է բավարարել հացահատիկի, ոչխարի, տավարի, թռչնի մսի միջոցով: Վիտամին B-ով հարուստ է նաեւ հավկիթը, կանաչ բանջարեղենը, խմորիչի էքստրակտն ու խմորիչը:

Երկաթի լավագույն աղբյուր են համարվում կարմիր միսը, դդմի արեւածաղիկը, լոբազգիները, չիրը,  կակղամորթները ու մուգ կանաչ տերեւային բանջարեղենը:

Դաշտանային ցիկլի երկրորդ փուլ

Երկրորդ փուլի ընթացքում էստրոգենի պարունակությունը օրգանիզմում ավելանում է, եւ կնոջ մարմինը պատրաստվում է ձվազատման: Կանանց մեծամասնությունն այս ընթացքում իրենց շատ լավ եւ առույգ է զգում:

Այս ընթացքում շատ կարեւոր է ապահովել օրգանիզմը վիտամին B-ով, որը նպաստում է հորմոնալ դիսբալանսի կարգավորմանը եւ ապահովում բջիջների բնականոն բաժանումը: Միեւնույն ժամանակ օրգանիզմը նաեւ վիտամին C-ի անհրաժեշտություն է զգում, որի շնորհիվ բարձրանում է ցերվիկալ լորձի քանակը:

Կապսաիցինով, իզոֆլավոնով եւ L-արգինինով հարուստ սնունդը (ինչպիսին են, օրինակ, տոֆուն եւ ձմերուկը), նպաստում են արյան շրջանառության կայունացմանը եւ նույնպես շատ օգտակար են այս ընթացքում:

Երկրորդ փուլի ընթացքում անհրաժեշտ է նաեւ ապահովել վիտամին D-ի առկայությունը օրգանիզմում, քանի որ վերջինս բարձրացնում է իմունիտետը: Վիտամին D ստանալու համար խորհուրդ է տրվում շատ ժամանակ անցկացնել արեւի տակ, ինչպես նաեւ ձկնեղեն ներառել սննդակարգում:

Դաշտանային ցիկլի երրորդ փուլ

Երրորդ փուլի ընթացքում նախընտրելի է հարստացնել օրգանիզմը բետա-կարոտինով: Վերջինս հզոր հակաօքսիդանտ է եւ կպաշտպանի բջիջները վնասվելուց:

Բետա-կարոտինով հարուստ է գազարը, կաղամբը, սպանախը եւ մանանեխը: Բետա-կարոտինի լավ աղբյուր են նաեւ գազարագույն ցիտրուսները:

Դաշտանային ցիկլի չորորդ փուլ

Եթե բեղմնավորում տեղի չի ունեցել, հորմոնների մակարդակը օրգանիզմում սկսում է նվազել, եւ կինը կրկին իրեն հոգնած, թույլ եւ նյարդայնացած է զգում: Այս ընթացքում կինը իրեն կարող է քաղցրեղեն թույլ տալ, սակայն պետք է հիշել, որ շաքարի պարունակությունը արյան մեջ պետք է պահպանել կայուն վիճակում, ինչը նշանակում է, որ չարաշահել քաղցրավենիքն ու ածխաջրերով հարուստ այլ սնունդը չի կարելի:

Չորորդ փուլի ողջ ընթացքում պետք չէ հրաժարվել ճարպով հարուստ սննդից (օրինակ, ճարպի բարձր պարունակությամբ կաթից), քանի որ ճարպը անհրաժեշտ է կնոջ օրգանիզմին հորմոնների նորմալ արտադրության համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել