• Latest news

Շվեդ բժիշկները 9 կնոջ արգանդ են փոխպատվաստել

14 հունվարի, 2014  19:26

Շվեդիայում ինը կնոջ հաջողությամբ փոխպատվաստվել են իրենց հարազատների արգանդները, եւ շուտով այդ կանայք փորձելու են  հղիանալ, հայտնել է այս նորարարական ծրագրի պատասխանատու բժիշկը:

Այս կանայք  ծնվել են առանց արգանդի կամ այն հեռացվել է արգանդի վզիկի քաղցկեղի պատճառով: Կանայք մոտ 30  տարեկան են եւ մասնակցում են արգանդի փոխպատվաստման առաջին մեծ փորձին, սեփական երեխաներ ունենալու համար:

Օրգանների՝ սրտի, երիկամների եւ լյարդի փրկարարական փոխպատվաստումը իրականացվել է տասնամյակների ընթացքում, եւ հիվանդների կյանքը լավացնելու համար՝ բժիշկներն ավելի հաճախ են ձեռք, դեմք եւ մարմնի այլ մասեր  փոխպատվաստում:

Նախկիոնւմ արգանդի փոխպատվաստման երկու անհաջող փորձ է եղել՝ Թուրքիայում եւ  Սաուդիան Արաբիայում: Մեծ Բրիտանիայում , Վենգրիայում, ԱՄՆ-ում եւ այլ երկրներում նույնպես համանման վիրահատություններ են ծրագրավորում:

«Սա վիրահատության նոր տեսակ է», - Associated Press –ին հայտնել է ծրագրի ղեկավար,  բժիշկ Մատս Բրանստրյոմը՝ Հետեբորգից, տեղեկացնում է Fox News-ը։ Հաջորդ ամիս նա եւ գործընկերները կանցկացնեն  աշխարհում առաջին սեմինարը  արգանդի փոխպատվաստման վերաբերյալ, եւ նրանք ծրագրավորում են մոտ ժամանակներում գիտական հոդված հրապարակել իրենց արդյունքների մասին:

Նա ասել է, որ արգանդի փոխպատվաստում անցած ինը կանայք իրենց լավ են զգում:  Ոմանց մոտ արդեն սկսել է դաշտանը , ինչը նշանակում է, որ արգանդը առողջ է եւ նորմալ գործում է: Մեկի մոտ փոխպատվաստված արգանդում վարակ են հայտնաբերել, իսկ մյուսների մոտ մերժման թեթեւ նշաններ են եղել, բայց  դոնորներից եւ ռեցիպիենտներից ոչ մեկը  վիրահատությունից հետո ինտենսիվ թերապիայի կարիք չի ունեցել, ասաց Բրանստրյոմը:  Բոլորը մի քանի օրերի ընթացքում լքել են հիվանդանոցը:

Այս փոխպատվաստումը հույս է ներշնչում առանց արգանդի ծնված եւ քաղցկեղի պատճառով արգանդը կորցրած  կանաց, ովքեր չեն կարող երեխա ունենալ: 4500 աղջիկներից մեկը ծնվում է առանց արգանդի , MRKH համախտանիշով:

Բրանստրյոմը հայտարարել է, որ նա եւ նրա գործընկերները հույս ունեն մոտ ապագայում, հնարավոր է մի քանի ամիսների ընթացքում, սկսել սաղմի փոխպատվաստումը:

 Առավելագույնը երկու հղիությունից հետո արգանդները կհեռացվեն, այնպես որ կանայք կկարողանան դադարեցնել փոխպատվաստման մեժումը կանխարգելող դեղամիջոցների ընդունումը, որոնք կարող են առաջացնել բարձր զարկերակային ճնշում, այտուցներ եւ շաքարախտ, ինչպես նաեւ բարձրացնել քաղցկեղի որոշ տեսակների առաջացման  ռիսկը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել