• Latest news

Նարգիլե ծխելը նպաստում է քաղցկեղի առաջացմանը

24 փետրվարի, 2015  11:48

Շատերը մտածում են, որ նարգիլեն հասարակ ծխախոտից անվտանգ է, սակայն դա ամենեւին էլ այդպես չէ: Պարզվում է, որ նարգիլե ծխող մարդիկ եթարկվում են ծանր մետաղների ազդեցությանը, ուրանն ու արճիճը ներառյալ: Բժիշկների խոսքով՝ այս մետաղները քաղցկեղ են առաջացնում:

German Jordanian University եւ Royal Scientific Society Amman-Jordan-ի գիտնականները պնդում են, որ նարգիլե ծխելու ընթացքում օրգանիզմի ստացած ուրանի չափաբաժինը 26 անգամ գերազանցում է թույլատրելի նորմերը: Իսկ, քանի որ մարդը կարող է նարգիլե ծխել նույնիսկ մի ժամ, այս ընթացքում նա կարող է ստանալ 100-200 անգամ ավելի շատ ծանր մետաղների չափաբաժին, քան կստանար սովորական ծխախոտ ծխելու դեպքում: Բոլոր այս մետաղները մեծացնում են գլխի եւ պարանոցի քաղցկեղի ձեւավորման վտանգը՝ առաջացնելով նաեւ մի շարք այլ հիվանդություններ:

Վերոնշյալ համալսարանի գիտնականները հետազոտել են  նարգիլե արտադրող հայտնի բոլոր բրենդերի արտադրանքը՝ փորձելով պարզել դրանում ծանր մետաղների պղնձի, երկաթի, քրոմի, արճիճի եւ ուրանի առկայության մակարդակը: Ուրանն առկա էր բոլոր նմուշներում եւ այն մի քանի անգամ գերազանցում էր ԱՀԿ-ի եւ ամերիկյան FDA-ի կողմից հաստատված նորմաները: Ծանր մետաղների քանակը, բնականաբար, կախված էր այն հանգամանքից, թե որտեղ էր աճում նարգիլեի հումք դարձած բույսը, բայց փաստն այն է, որ այս կամ այն կերպ մետաղներն առկա էին բոլոր նմուշներում:

Այսպես, ծխախոտն ու այլ բույսերը, որոնք օգտագործվում են սիգարետի եւ նարգիլեի արտադրությունում, կուտակում են հողում առկա ծանր մետաղները: Եվ նարգիլեում եղած ջուրը,  ի տարբերություն ընդունված կարծիքի, ամենեւին էլ չի մաքրում այն վնասակար այս բոլոր մետաղներից:

Մասնագետներից մեկը՝ բժիշկ Աքիիլ Ալ-Կազվինին, պնդում է, որ, շատ կարեւոր է, որ նարգիլե ծխող մարդիկ հասկանան, որ ջուրը միայն իջեցնում է նարգիլեի ծխի ջերմաստիճանը, սակայն չի զտում բոլոր վնասակար նյութերը, ինչպես կարծում են շատերը: Ջրում մնում է այդ մետաղների 3 տոկոսը միայն եւս 40 տոկոսը մնում է մոխրի մեջ, իսկ մնացած 57 տոկոսը մուտք են գործում օրգանիզմ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել