Շատերը մտածում են, որ նարգիլեն հասարակ ծխախոտից անվտանգ է, սակայն դա ամենեւին էլ այդպես չէ: Պարզվում է, որ նարգիլե ծխող մարդիկ եթարկվում են ծանր մետաղների ազդեցությանը, ուրանն ու արճիճը ներառյալ: Բժիշկների խոսքով՝ այս մետաղները քաղցկեղ են առաջացնում:
German Jordanian University եւ Royal Scientific Society Amman-Jordan-ի գիտնականները պնդում են, որ նարգիլե ծխելու ընթացքում օրգանիզմի ստացած ուրանի չափաբաժինը 26 անգամ գերազանցում է թույլատրելի նորմերը: Իսկ, քանի որ մարդը կարող է նարգիլե ծխել նույնիսկ մի ժամ, այս ընթացքում նա կարող է ստանալ 100-200 անգամ ավելի շատ ծանր մետաղների չափաբաժին, քան կստանար սովորական ծխախոտ ծխելու դեպքում: Բոլոր այս մետաղները մեծացնում են գլխի եւ պարանոցի քաղցկեղի ձեւավորման վտանգը՝ առաջացնելով նաեւ մի շարք այլ հիվանդություններ:
Վերոնշյալ համալսարանի գիտնականները հետազոտել են նարգիլե արտադրող հայտնի բոլոր բրենդերի արտադրանքը՝ փորձելով պարզել դրանում ծանր մետաղների պղնձի, երկաթի, քրոմի, արճիճի եւ ուրանի առկայության մակարդակը: Ուրանն առկա էր բոլոր նմուշներում եւ այն մի քանի անգամ գերազանցում էր ԱՀԿ-ի եւ ամերիկյան FDA-ի կողմից հաստատված նորմաները: Ծանր մետաղների քանակը, բնականաբար, կախված էր այն հանգամանքից, թե որտեղ էր աճում նարգիլեի հումք դարձած բույսը, բայց փաստն այն է, որ այս կամ այն կերպ մետաղներն առկա էին բոլոր նմուշներում:
Այսպես, ծխախոտն ու այլ բույսերը, որոնք օգտագործվում են սիգարետի եւ նարգիլեի արտադրությունում, կուտակում են հողում առկա ծանր մետաղները: Եվ նարգիլեում եղած ջուրը, ի տարբերություն ընդունված կարծիքի, ամենեւին էլ չի մաքրում այն վնասակար այս բոլոր մետաղներից:
Մասնագետներից մեկը՝ բժիշկ Աքիիլ Ալ-Կազվինին, պնդում է, որ, շատ կարեւոր է, որ նարգիլե ծխող մարդիկ հասկանան, որ ջուրը միայն իջեցնում է նարգիլեի ծխի ջերմաստիճանը, սակայն չի զտում բոլոր վնասակար նյութերը, ինչպես կարծում են շատերը: Ջրում մնում է այդ մետաղների 3 տոկոսը միայն եւս 40 տոկոսը մնում է մոխրի մեջ, իսկ մնացած 57 տոկոսը մուտք են գործում օրգանիզմ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր