Հարավային Աֆրիկայի բժիշկներն իրականացրել են առնանդամի փոխպատվաստման աշխարհում առաջին վիրահատությունը: Այն փոխպատվաստվել է մի երիտասարդի, ով կորցրել էր սեռական իր օրգանը անհաջող թլպատման արդյունքում:
9 ժամ տեւած վիրահատությունը իրականացվել է անցած տարվա դեկտեմբերին: Այն նախապատրաստվել է Քեյփթաունի Տիգերբերգի կլինիկայի եւ Սթելենբոշ համալսարանի պիլոտային հետազոտության շրջանակներում: Հետազոտության գլխավոր նպատակը անհաջող թլպատումից տուժած բազմաթիվ մարդկանց օգնելն էր: Մասնագետների տվյալներով՝ տարեկան մոտ 250 տղամարդ է զրկվում սեռական օրգաններից թլպատման հետեւանքով առաջացած բարդությունների պատճառով:
Այս վիրահատությունը, բժիշկների խոսքով, կարող է օգնել նաեւ այն տղամարդկանց, ովքեր զրկվել են առնանդամից քաղցկեղի պատճառով: Ինչպես նշել է վիրահատության պատասխանատու վիրաբույժ Անդրե վան դեր Մերվը, այս վիրահատությունը շատ կարեւոր է երիտասարդ տղամարդկանց համար, քանի որ առնանդամի կորուստը շատ լուրջ տրավմա է, որի հետեւանքները զգացնել կտան հետագա ամբողջ կյանքի ընթացքում:
Հիվանդը, որի անունը հասկանալի պատճառներով չի նշվում, 21 տարեկան էր, երբ նրա առնանդամը հեռացրեցին «տղամարդ դառնալու» դասական ծեսի ընթացքում իրականացված թլպատման հետեւանքով ի հայտ եկած բարդությունների պատճառով:
Դոնոր գտնելը շատ դժվար էր: Ի վերջո դոնորի դերը ստանձնեց հիվանդ մի մարդ, որը համաձայնեց տրամադրել իր առնանդամը:
Մոտ ապագայում վիրաբույժները նախատեսում են եւս 9 նմանատիպ վիրահատություն կատարել:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր