Բելգիացի բժիշկները ոսկրերի վերականգնման բնագավառում հաջողության են հասել նոր տեխնիկայի՝ ճարպային հյուսվածքի ցողունային բջիջների օգտագործման շնորհիվ, որը իրենց կարծիքով կարող է ոսկրի մի շարք հիվանդությունների բուժման ուղի դառնալ:
Բրյուսելի Սեն Լյուիս կլինիկական հիվանդանոցի բժիշկների թիմն ուսումնասիրել է ոսկրի կոտրվածքներով եւ անբուժելի արատներով 11 հիվանդի, որոնցից 8-ը երեխա են:
Բժիշկները տարիների ընթացքում կոնքոսկրի վերին հատվածի ոսկրածուծից հավաքել են ցողունային բջիջներ եւ հետո դրանք հետ են ներմուծել օրգանիզմ՝ ոսկրը վերականգնելու համար, տեղեկացնում է CBS News-ը։
Հետո նորարարական տեխնոլոգիաների միջոցով հիվանդից վերցվում է շաքարի կտորի մեծության ճարպային հյուսվածք (ավելի քիչ ինվազիվ մեթոդ, քան կոնքի ծակումը ասեղի միջոցով): Այնուհետեւ ցողունային բջիջներն առանձնացվում են եւ լաբորատորիայում օգտագործվում են ոսկրի աճեցման համար:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day