• Latest news

Մինսկում տեղի կունենա օնկոպացիենտների կյանքի որակի հարցերով I Միջազգային գիտաժողովը

8 ապրիլի, 2015  16:26

«Քաղցկեղային հիվանդների կյանքի որակը. ակտիվ բուժման փուլին հետեւող օգնության համակարգային կազմակերպում» թեմայով առաջին միջազգային գիտագործնական համաժողովը տեղի կունենա Բելառուսի մայրաքաղաք Մինսկում 2015 թվականի հունիսի 11-12-ը:

Կոնֆերանսի նպատակն է՝ եվրոպական երկրներում եւ Արեւելյան գործընկերության երկրներում համալիր ռեաբիլիտացիայի եւ սոցիալական ադապտացման ոլորտի փորձի փոխանակումը, հետագա համագործակցության հեռանկարներին նվիրված հարցերի քննարկումը:

Գիտաժողովի ուշադրության կենտրոնում կլինեն նաեւ վերականգնողական փուլի կոնցեպտուալիզացիայի հարցերը (survivorship), ռեցիդիվների կանխարգելումը, ժամանակակից դեղագործության եւ ֆիտոթերապիայի հնարավորությունները, հիվանդների արդյունավետ ֆիզիկական վերականգնումը, հոգեբանական օգնությունը հիվանդներին եւ նրանց բարեկամներին, մասնագիտական եւ սոցիալական ադապտացիան, քաղցկեղային հիվանդների ոչ առեւտրային կազմակերպությունների հնարավորությունները եւ դրանց դերը ժամանակակից հասարակությունում:

Գիտաժողովի կազմակերպիչն է «Հանուն կյանքի» քաղցկեղային հիվանդների աջակցման կենտրոնը (Բելառուս): Այս կազմակերպության առաքելությունը հիվանդների կյանքի որակի բարձրացումն է բոլոր հետաքրքված կողմերի համագործակցության միջոցով: Կազմակերպության գործունեությանը ավելի մանրամասն կարելի ծանոթանալ oncopatient.by կայքում:

Գիտաժողովին մասնակցելու համար պետք է լրացնել էլեկտրոնային ձեւը մայիսի 1-ից ոչ ուշ: Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են անգլերենը, ռուսերենը, բելառուսերենը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել