• Latest news

Հայկական դեղագործական ընկերությունները կմասնակցեն հնդկական IPHEX 2015 ցուցահանդեսին

11 մայիսի, 2015  13:44

Հայաստանի զարգացման հիմնադրամի հնդկական կողմի հետ համագործակցության շրջանակներում հայկական դեղագործական ընկերությունների ներկայացուցիչները, որպես այցելուներ կմասնակցեն Հնդկաստանում կայանալիք IPHEX (Indian Pharmaceutical and Healthcare Expo) խոշորագույն դեղագործական ցուցահանդեսին, որը տեղի կունենա Մումբայում՝ մայիսի 13-15-ը: Մասնակցությունն այս ցուցահանդեսին հետապնդում է գործնական նպատակներ՝ ներկայացնել սեփական արտադրանքը, պայմանավորվածություններ ձեռք բերել դեղորայքի եւ սարքավորումների մատակարարման վերաբերալ:

Ինչպես նշեց NEWS.am Medicine-ի հետ զրույցում Հայաստանի Դեղ արտադրողների ու ներկրողների միության նախագահ Սամվել Զաքարյանը, հնդկական ցուցահանդեսը գրավիչ է հայ արտադրողների համար այն առումով, որ դրա ընթացքում կցուցադրվեն այնպիսի տեխնոլոգիաներ եւ արտադրական հոսքագծեր, որոնք իրենց որակով չեն զիջում եվրոպական արտադրանքին, փոխարենը դրանից երկու անգամ էժան են: Իսկ հայ ներմուծողների համար մեծ հետաքրքրություն են ներկայացնում հնդկական արտադրության ջեներիկները: Ըստ Ս.Զաքարյանի՝ խոսքն, իհարկե, վերաբերվում է հայտնի արտադրողներին, որոնք աշխատում են համաշխարհային չափանիշներով, քանի որ Հնդկաստանում ցածրորակ արտադրանք էլ կարելի է հանդիպել: Այստեղ անհրաժեշտ է շատ զգոն լինել եւ չսխալվել:

Ցուցահանդեսին կմասնակցեն հետեւյալ դեղարտադրող ընկերությունները՝ «Արփիմեդ», Երեւանի քիմիա–դեղագործական ֆիրմա, «Բիո–Քիմ», «Մեդիկալ Հորիզոն»։ Ներկրողները ներկայացված են հետեւյալ կազմով՝ «ՆատալիՖարմ», «Ալֆա–Ֆարմ», «Վագա Ֆարմ», «Ամիկուս»: Մասնակցում է նաեւ  «Արմենֆարմ» ընկերությունը, որը եւ արտադրող է եւ ներկրող: Ցուցահանդեսին կմասնակցի նաեւ Դեղ արտադրողների եւ ներկրողների (ԴԱՆ) միությունը:

Ինչպես NEWS.am Medicine-ին հայտնեցին Հայաստանի զարգացման հիմնադրամում, ցուցահանդեսի շրջանակներում նախատեսված է անցկացնել  շնորհանդես՝ դեղորայքի ոլորտի կարգավորման թեմայով: Դրա ընթացքում մանրամասնորեն կներկայացվի Հայաստանի օրենսդրական բազան, դեղորայքի գրանցման գործընթացի առանձնահատկությունները, որակի վերահսկումը, դեղերի շրջանառության կարգավորումը:

Հայաստանի զարգացման հիմնադրամը` Հայաստանի Դեղ արտադրողների եւ ներկրողների միության հետ համատեղ արտահանման վրա հիմնված արդյունաբերության քաղաքականության ռազմավաության շրջանակներում, որով ընտրված ոլորտներից է հանդիսանում դեղագործության ոլորտը, համակարգել եւ իրականացրել է բոլոր անհրաժեշտ աշխատանքները՝ հայ դեղագործների մասնակցությունը ցուցահանդեսին ապահովելու համար:

IPHEX 2015-ը ցուցադրություն է, որը, կազմակերպիչների խոսքով, մեկ վայրում կհավաքի Հնդկաստանի դեղագործական ինդուստրիայի, առողջապահության ու դեղարտադրության ներկայացուցիչներին: Ցուցահանդեսի ընթացքում հյուրերը հնարավորություն կստատան ծանոթանալ հնդկական արտադրության դեղորայքին եւ տեխնոլոգիաներին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է