• Latest news

4-րդ բժշկական համագումարի շրջանակում լայնորեն կքննարկվի սրտաբանական ծառայությունը

6 հունիսի, 2015  10:43

Հուլիսի 2-ից 4-ը մայրաքաղաքում կայանալիք Հայաստանի 4-րդ Միջազգային բժշկական համագումարի շրջանակում կանցկացվի 18 միջոցառում, որոնք կհամախմբեն ավելի քան 2000 բուժաշխատողների աշխարհի տարբեր անկյուններից:

ՀՀ առողջապահության նախարարությունում հրավիրված համագումարի կազմկոմիտեի հերթական նիստում համագումարի նախագահ Արա Բաբլոյանը նշեց, որ կայանալիք սաթելիտային սիմպոզիումների ընթացքում ամենալայնածավալ անդրադարձը կկատարվի սրտաբանությանը:

«Սրտաբանության երեք ուղղություններով մասնակցության ամենամեծ ակտիվությունն է կանխատեսվում: Եթե մյուս ոլորտներում սաթելիտային սիմպոզիումների համար հատկացված է մեկ օր, ապա սրտաբանությանը նվիրված երեք միջոցառում տեղի կունենա»,- նշեց Բաբլոյանը:

Համագումարի կազմկոմիտեի անդամ Մկրտիչ Ավագյանը տեղեկացրեց, որ հուլիսի 2-ին նախաեսված են պլենար զեկույցներ նվիրված ինվազիվ սրտաբանությանը, հուլիսի 3-ին մասնագետները աշխատանքները կշարունակեն «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնում, իսկ հուլիսի 4-ին Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անդրադարձ կկատարվի կոնսերվատիվ սրտաբանությանը:

Սրտաբանությանը նվիրված նման ընդլայնված քննարկում կազմակերպելու նախաձեռնությունը պատկանում է Ռուսաստանի Դաշնության բժշկագիտության ակադեմիայի Ա.Բակուլեւի անվան սրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոնի ռենտգեն-ներանոթային ախտորոշման եւ բուժման բաժնի ղեկավար, Ռուսաստանի Դաշնության բժշկագիտության ակադեմիայի իսկական անդամ պրոֆեսոր Բագրատ Ալեքյանին:

«Նա ամեն տարի համախբում է սրտաբանության ոլորտի առաջատար մասնագետներին Մոսկվայում եւ հենց նրա առաջարկով այս մասնագետներն այս տարի կժամանեն Հայաստան եւ հայ գործընկերների հետ կքննարկեն մասնագիտական մի շարք հարցեր»,- ասաց Ավագյանը:

Սաթելիտային սիմպոզիումի ընթացքում սրտաբանները լայնորեն կներկայացնեն մեր երկրում 2015 թվականի հունվարի 1-ից մեկնարկած սրտի անհետաձգելի վիրահատությունների` կյանք փրկող ծրագիրը, դրա հաջողություններն ու ռիսկերը:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ամփոփելով խորհրդակցությունն, ընդգծեց, որ սրտաբանությունը մեր առողջապահական համակարգի ամենազարգացած եւ հեռանկարային ուղղություններից մեկն է, իսկ մեկնարկած ծրագիրն ունի սոցիալական լուրջ նշանակություն:

Չորս տարին մեկ Հայաստանում անցկացվող Միջազգային բժշկական համագումարի շրջանակում նախատեսվում է միջազգային ճանաչում ունեցող փորձագետների եւ առողջապահության ոլորտի մասնագետների, ինչպես նաեւ աշխարհասփյուռ հայ բժիշկների եւ բուժքույրերի մասնակցությունը: Այս համագումարի ընթացքում անդրադարձ կկատարվի ընդհանուր բժշկությանը, դեղաբանությանը, բուժքույրական գործին, նյարդաբանությանը, ստոմատոլոգիային, սրտաբանությանը, գենետիկային, ինչպես նաեւ այլ ոլորտներին վերաբերող բազում թեմաների: Մասնագետների ուշադրության կենտրոնում կլինեն նաեւ հանրային առողջությանը վերաբերող մի շարք հարցեր:

Գործում է նաեւ համագումարի պաշտոնական կայքը` www.4imca.am:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել